Լրահոս

16.06.2011 15:41


Լեդի Գագայի մսե զգեստը կցուցադրվի Ռոքնռոլի փառքի սրահի թանգարանում

Լեդի Գագայի մսե զգեստը կցուցադրվի Ռոքնռոլի փառքի սրահի թանգարանում

Փոփ–երգչուհի Լեդի Գագայի մսից զգեստը կցուցադրվի Ռոքնռոլի փառքի սրահի թանգարանում։ «Associated Press»–ի փոխանցմամբ՝ այս շորով երգչուհին հանրությանն էր ներկայացել 2010թ. սեպտեմբերին՝ «MTV Video Music Awards 2010» մրցանակաբաշխության ժամանակ։ Այդ ցուցանմուշը նվիրված կլինի երաժշտական արտադրանքի զարգացման գործում կնոջ դերակատարությանը։ Որպեսզի մսե զգեստը պատրաստ լինի ցուցադրության, այն նախապես մաշկել են հատուկ քիմիկատներով, իսկ հետո՝ չորացրել։ Զգեստը թանգարան տեղափոխվելուն է սպասել մսե արտադրանքների պահպանման համար նախատեսված հատուկ սառնարանում։ Թանգարանի ներկայացուցիչները փոխանցել են, որ չորացման ընթացքում շորը կորցրել է վառ կարմիր գույնը և նմանվել թոշնած տավարի մսի։ Որպեսզի նրան թարմ տեսք հաղորդվի, ցուցադրումից առաջ այն ներկել են։ Մսե այս ցուցանմուշը ցուցադրվելու է մինչև 2012–ը։ Թե ինչպե՞ս են այդ ողջ ընթացքում մասնագետները խնամելու այն, չի հայտարարվում։

Լեդի Գագայի մսե զգեստը պատրաստվել է արգենտինական տավարի մսակտորներից, որոնք նրա դիզայները ձեռք էր բերել իր ընտանիքին սպասարկող մսավաճառներից։ Տարօրինակ այս զգեստը բուռն արձագանք էր գտել ինչպես երգչուհու գործընկերների, այնպես էլ նորաձևության քննադատների ու կենդանիների պաշտպանների կողմից։

Այս խորագրի վերջին նյութերը