Աշխարհ

07.07.2021 15:46


Արտենի գյուղում գտնվող ջրատարի մեջ ընկած ընկերներին դուրս հանելու ժամանակ Արմավիրի 16-ամյա բնակիչը խեղդվել է. ՔԿ

Արտենի գյուղում գտնվող ջրատարի մեջ ընկած ընկերներին դուրս հանելու ժամանակ Արմավիրի 16-ամյա բնակիչը խեղդվել է. ՔԿ

2021թ. հուլիսի 6-ին՝ ժամը 16:15-ին, ՀՀ ոստիկանության Արմավիրի բաժնի հերթապահ մասից հայտնել են, որ Արգինայի ջրատարում երեխա կա ընկած: Այս մասին տեղեկացնում է ՔԿ-ն:

Դեպքի առթիվ ՀՀ քննչական կոմիտեի Արմավիրի մարզային քննչական վարչությունում նախապատրաստվող նյութերով պարզվել է, որ նույն օրը՝ ժամը 13:45-ի սահմաններում, Արմավիր քաղաքի 16-ամյա բնակիչը ընկերների հետ բերքահավաք կատարելու նպատակով գտնվել է Արտենի գյուղի վարչական տարածքում: Այդ ընթացքում վերջինիս ընկերները հայտնվել են նշված գյուղի վարչական տարածքով անցնող ջրատարի մեջ: Նրանց այնտեղից դուրս հանելու ժամանակ տղան խորասուզվել է և խեղդվել: Նրա դին հայտնաբերվել է գյուղից մոտ 4-5 կմ հեռավորության վրա գտնվող Արգինա գյուղի վարչական տարածքում:

Կատարվել է դեպքի վայրի զննություն՝ դիակի մարմնի տարբեր հատվածներում հայտնաբերվել են վնասվածքներ: Ջրատարից որպես նմուշ տարայով վերցվել է ջուր:

Նշանակվել է դիակի դատաբժշկական փորձաքննություն:

Ձեռնարկվում են անհրաժեշտ միջոցներ` դեպքի հանգամանքները պարզելու ուղղությամբ։

Այս խորագրի վերջին նյութերը