Լրահոս

16.06.2011 15:10


ՀՀԿ պատգամավորը Կազանի հանդիպումից տեղաշարժ է ակնկալում

ՀՀԿ պատգամավորը Կազանի հանդիպումից տեղաշարժ է ակնկալում

Հանրապետական խորհրդարանական խմբակցության պատգամավոր Մկրտիչ Մինասյանն այսօր ասուլիսի ժամանակ խոսել է Կազանում հունիսի 25–ին սպասվող եռանախագահների հանիպումից։

Անդրադառնալով ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների հայտարարությանը՝ նա ասել է. «Եթե այն սկզբունքների շուրջ, որոնց հիման վրա ընթանում են բանակցությունները, չհաջողվի ընդհանուր հայտարարի գալ, ապա համանախագահների հայտարարությունը մոտեցում է, որով կողմերին ասվում է, որ բանակցությունները շարունակվելու են։ Խնդիրը լուծվելու է միայն ու միայն բանակցությունների ճանապարհով, և որևէ մեկի ոտնձգությունները չեն ներվելու»։

Նրա ենթադրությամբ՝ սա ազդակ է՝ ուղղված Ադրբեջանին։

–Վերջնական արդյունքը դժվար է պատկերացնել, բայց հույս ունեմ, որ Կազանում տեղաշարժ կլինի, քանի որ սկզբունքների տարաձայնությունների հաղթահարման որոշակի ճանապարհ ենք անցել –նշել է բանախոսը։

Նա հույս է հայտնել, որ Կազանում Հայաստանի, Ադրբեջանի և Ռուսաստանի նախագահների հանդիպումից հետո ԼՂ հիմնախնդրի վերաբերյալ սկզբունքները որոշակի ճանապարհ կանցնեն ու ընթացք կստանան։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը