Երևանի քաղաքապետարանը և Orange-ը մեկնարկում են պիլոտային նախագիծ հանրային տրանսպորտի 5 երթուղիներում
Այսօրվանից Երևանի քաղաքային տրանսպորտի հինգ ավտոբուսների ուղևորները կկարողանան անվճար օգտվել Wi-Fi ինտերնետ` Երևանի քաղաքապետարանի և Orange-ի այսօր մեկնարկած պիլոտային նախագծի շրջանակներում: Հիմնականում ուսանողների երթևեկը ապահովող հինգ երթուղիները սպասարկող ավտուբուսներում տեղադրվել են Orange MyFi 3G/Wi-Fi մոդեմներ, որոնք ստեղծում են շարժական Wi-Fi տարածք և հնարավորություն են տալիս միաժամանակ ցանցին միացնել հինգ սարք` սմարթֆոն, նեթբուք, պլանշետ և այլն:
« Սա կարևոր նախագիծ է մեզ համար, մի կողմից` որովհետև թույլ կտա փորձել մեր շարժական MyFi ծառայությունը և դրա հնարավորություններն ամբողջ քաղաքի տարածքում, մյուս կողմից` քանի որ շատ ավելի հասանելի է դարձնում մեր ծառայությունները: Հուսով եմ, որ Երևանի բնակիչներին դուր կգա այս հնարավորությունը և նրանք կօգտվեն ավտոբուսում անցկացրած ժամանակից` այն ավելի բովանդակալից դարձնելու համար: Պիլոտային նախագծի հաջողության դեպքում մենք միտք ունենք ավելացնել Wi-Fi-ով ապահովված ավտոբուսների քանակը»,- ասաց Orange-ի գլխավոր տնօրեն Բրունո Դյութուան: