Լրահոս

16.06.2011 13:52


Մ. Մինասյան. «Ազգային անվտանգությանը սպառնացող հարցերի շուրջ ՀԱԿ–ի հետ բանակցելու ոչինչ չունենք»

Մ. Մինասյան. «Ազգային անվտանգությանը սպառնացող հարցերի շուրջ ՀԱԿ–ի հետ բանակցելու ոչինչ չունենք»

Այսօր լրագրողների հետ է հանդիպել ԱԺ Հանրապետական խմբակցության անդամ Մկրտիչ Մինասյանը։ «7օր»–ը հետևյալ հարցն է ուղղել նրան. « 2008թ. Լևոն Տեր–Պետրոսյանը հայտարարում էր՝ երկիրը այս վարչախմբից ազատելու համար իրեն երեք տարի է հարկավոր։ Իսկ Սերժ Սարգսյանը դրան հակադարձել էր, թե Լևոն Տեր–Պետրոսյանին երեք տարի է անհրաժեշտ Ղարաբաղը ծախելու համար։ Արդյոք ա՞յժմ էլ դուք այդ կարծիքին եք։ Մ. Մինասյանը պատասխանել է. «Նախագահ Սերժ Սարգսյանը ճիշտ է արտահայտվել։ Եթե Լևոն Տեր–Պետրոսյանը դրանից հետևություն է արել, դա իր խնդիրն է, ես ողջունում եմ։ Իսկ եթե նա այն կարծիքին է, որ Ղարաբաղի շուրջն ազատագրված տարածքները, որոնք ապահովում են Ղարաբաղի անվտանգությունը, պիտի հետ վերադարձնել, ապա ես նորից համամիտ եմ մեր նախագահի հետ»։

«7օր»–ի այն հարցին էլ, թե այդ դեպքում ինչպե՞ս են նրանք պատրաստվում երկխոսել ՀԱԿ–ի հետ, ասել է. «Երկխոսության ժամանակ ընդհանրական մոտեցում կարող ենք ունենալ այն հարցերում, որոնք տրամաբանական են և ազգային անվտանգության խնդիրներին չեն վնասում։ Բայց այն հարցերը, որոնք ազգի և պետության համար վտանգավոր են, մենք այդ հարցերում բանակցելու բան չունենք»։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը