Զուռնա դհոլով դիմավորելով այդ գերիներին, մենք զուռնա դհոլով թաղում ենք մեր հերոսներին և երկիրը, մեր հայրենիքը
Ինչքան ժամանակ է ուզում եմ անդրադառնալ այս թեմային։ Դժվար է, բայց ստիպված եմ։
Խոսքը գերիներին է վերաբերում։
Նախ արդար լինելու համար ասեմ, որ ինքս չգիտեմ թե ես ինչպես կպահեի այդ ծայրագույն պահին։
Բայց հենց նույն արդարության համար էլ պնդում եմ, որ գետինը կմտնեմ, երբ իմանամ՝ ինձ ազատելու համար երկիրս պետական նշանակության փաստաթղթեր է հանձնել թշնամուն։
Ծանր է համեմատությունը, բայց ստիպված եմ. թեմայի շուրջ "մեղմ" կամ դրական կարծիք հայտնելուց առաջ եկեք փորձենք նայել այն ծնողի աչքերին, ում որդին ինքն իրեն պայթեցրել է գերի չընկնելու եւ դրանով մի քանի թուրք էն աշխարհ տանելու նպատակով։
Ու այս հարցում մեր հանրության կարծիքը պետք է հստակ եւ կոշտ լինի։ Հակառակ պարագայում մենք մեր ձեռքով պղծում ենք շատ սուրբ եւ պետության, հայրենիքի գոյատեւման համար առանցքային արժեքներ։
Զուռնա դհոլով դիմավորելով այդ գերիներին, մենք զուռնա դհոլով թաղում ենք մեր հերոսներին եւ երկիրը, մեր հայրենիքը։

Արթուր Խոջաբաղյանի ֆեյսբուքյան էջից