Հարցազրույց Հայաստանի կանաչների կուսակցության նախագահ, ՀԱԿ անդամ ԱրմենակԴովլաթյանի հետ
–Պարո՛ն Դովլաթյան, Դո՞ւք էլ եք սպասում ՀԱԿ–ի հետ երկխոսության մասին անձամբ Սերժ Սարգսյանի պատասխանին։
–Այո՛։
–Իսկ նրա պատասխանին սպասելու վերջնաժամկետ կա՞։
–Դե, եթե հանրահավաքի օրը նշանակված է, ուրեմն ակնկալվում է, որ դրանից առաջ կպատասխանի։
–Եթե այդուհանդերձ մինչև հունիսի 30–ը չպատասխանի Սերժ Սարգսյանը, ՀԱԿ–ի հետագա գործողություններն ինչպիսի՞ն են լինելու։
–Դա կորոշվի առաջիկա օրերին և հանրահավաքի ժամանակ։ Դա ժողովուրդը կորոշի։
–Այսինքն՝ ինչպե՞ս պետք է ժողովուրդը որոշի։
–Շատ հանգիստ, ինչպես միշտ որոշում է։ Նրա ցանկությունն է կատարվում։
–Նախավերջին հանրահավաքի ժամանակ ժողովուրդն ուզում էր շուրջօրյա նստացույց անել, բայց չթողեցիք։
–Չթողեցինք, չէ։
–Լևոն Տեր–Պետրոսյանը չէր խրախուսել նրանց այդ որոշումը, իսկ ՀԱԿ համակարգող Լևոն Զուրաբյանն անձամբ էր նստացույցի դիմած մարդկան համոզել, որ տուն գնան։
–Լևոն Զուրաբյանը ոչ թե չթողեց, այլ ասեց՝ եթե էսպես չլինի, մենք էլ ձեզ հետ միասին նստացույցի կդիմենք։ Բայց հիմա արդեն մի քիչ ուրիշ է։
–Այսինքն՝ նստացույց չե՛ք անի։
–Չէ, ի՞նչ պարտադիր է նստացույց։ Տարբեր քայլեր կան՝ ինչպե՞ս կլինի, ո՞նց կլինի։ Օրերը կմոտենան, ըստ իրադրության որոշումներ կլինեն։
–Փաստորեն Դուք էլ տեղյակ չեք, թե ՀԱԿ ղեկավարությունն ինչ որոշում պետք է ընդունի։
–Կոնգրեսի ղեկավարության մեջ մտնում եմ նաև ես, ո՞նց կարող եմ տեղյակ չլինել։ Ուղղակի դա կորոշվի ըստ իրադրության։ Հնարավոր է՝ վաղը Սերժ Սարգսյանը հրաժարական է տալիս, ուրեմն նստացո՞ւյց անենք։ Ինչի՞ համար, որ ինքը հրաժարական չտա՞։
–Բնականաբա՛ր՝ չի տա։ Ինձ հետաքրքրում է՝ եթե չպատասխանի, այդ դեպքո՛ւմ ի՞նչ եք անելու։
–Հանրահավաքը կմոտենա, ըստ դրա որոշումները կընդունվեն։ Հիմա չեմ կարող ասել։ Հիմա այդպիսի որոշում չունենք՝ նստացույց այսօր անո՞ւմ ենք, թե՞ չէ, կամ ի՞նչ միջոցառում ենք անելու։ Կան տարբեր քայլեր և քննարկվում են, բայց դրանք ենթադրական են, մինչև որ փաստը չի լինում։
–Խնդրում եմ՝ հստակեցրեք։Դուք հանրահավաքին արդեն որոշումներ կայացրա՞ծ եք գնալու, թե՞ առանց որոշում կայացնելու գնալու եք հանրահավքի և ժողովրդին դիմեք՝ ասելով՝ մենք սպասում ենք ձեր որոշմանը։
–Միամիտ կլինի, որ ՀԱԿ–ը՝ որպես բավականին լուրջ քաղաքական ուժ, որոշակի առաջարկություններով կամ տարբեր հարցերի լուծումներն ունենալով՝ չգնա։ Բնական է, որ որոշակի քննարկումներ, որոշակի տարբերակներ, սցենարներ գոյություն ունեն։ Բայց թե դրանցից ո՞րը կլինի և ինչպե՞ս, հիմա հնարավոր չէ ասել։
–Այսինքն՝ դուք ձեր սցենարներն եք առաջարկելու ժողովրդին և ասելու եք՝ ընտրեք, թե ո՞ր տարբերակն եք ուզում։
–Իհա՛րկե։ Դա էլ է տարբերակ։
–Իսկ եթե ժողովուրդը չհամաձայնի ձեր առաջարկած որևէ տարբերակի՞ն (հեշեցնենք նաև, որ վերջին հանրահավաքի ժամանակ Լևոն Տեր–Պետրոսյանը հայտարարեց, որ իշխանափոխության իրականացման համար անհրաժեշտ քաղաքական ու քաղաքացիական ակտիվությունը Հայաստանում դեռևս բավարար լիցք չի պարունակում կամ համապատասխան կոնդիցիայի չի հասել)։
–Դե՛, դա արդեն տեղում կորոշվի, թե ինչպես կլինի։ Չեմ կարող ասել՝ ժողովուրդն ինչ կասի։ Չնայած շատերի տրամադրությունները պարզ են, բայց դե, բոլոր դեպքերում, պետք է լսել։
Արմենակ Դովլաթյան
Հարցազրույց Հայաստանի կանաչների կուսակցության նախագահ, ՀԱԿ անդամ Արմենակ Դովլաթյանի հետ
–Պարո՛ն Դովլաթյան, Դո՞ւք էլ եք սպասում ՀԱԿ–ի հետ երկխոսության մասին անձամբ Սերժ Սարգսյանի պատասխանին։
–Այո՛։
–Իսկ նրա պատասխանին սպասելու վերջնաժամկետ կա՞։
–Դե, եթե հանրահավաքի օրը նշանակված է, ուրեմն ակնկալվում է, որ դրանից առաջ կպատասխանի։
–Եթե այդուհանդերձ մինչև հունիսի 30–ը չպատասխանի Սերժ Սարգսյանը, ՀԱԿ–ի հետագա գործողություններն ինչպիսի՞ն են լինելու։
–Դա կորոշվի առաջիկա օրերին և հանրահավաքի ժամանակ։ Դա ժողովուրդը կորոշի։
–Այսինքն՝ ինչպե՞ս պետք է ժողովուրդը որոշի։
–Շատ հանգիստ, ինչպես միշտ որոշում է։ Նրա ցանկությունն է կատարվում։
–Նախավերջին հանրահավաքի ժամանակ ժողովուրդն ուզում էր շուրջօրյա նստացույց անել, բայց չթողեցիք։
–Չթողեցինք, չէ։
–Լևոն Տեր–Պետրոսյանը չէր խրախուսել նրանց այդ որոշումը, իսկ ՀԱԿ համակարգող Լևոն Զուրաբյանն անձամբ էր նստացույցի դիմած մարդկան համոզել, որ տուն գնան։
–Լևոն Զուրաբյանը ոչ թե չթողեց, այլ ասեց՝ եթե էսպես չլինի, մենք էլ ձեզ հետ միասին նստացույցի կդիմենք։ Բայց հիմա արդեն մի քիչ ուրիշ է։
–Այսինքն՝ նստացույց չե՛ք անի։
–Չէ, ի՞նչ պարտադիր է նստացույց։ Տարբեր քայլեր կան՝ ինչպե՞ս կլինի, ո՞նց կլինի։ Օրերը կմոտենան, ըստ իրադրության որոշումներ կլինեն։
–Փաստորեն Դուք էլ տեղյակ չեք, թե ՀԱԿ ղեկավարությունն ինչ որոշում պետք է ընդունի։
–Կոնգրեսի ղեկավարության մեջ մտնում եմ նաև ես, ո՞նց կարող եմ տեղյակ չլինել։ Ուղղակի դա կորոշվի ըստ իրադրության։ Հնարավոր է՝ վաղը Սերժ Սարգսյանը հրաժարական է տալիս, ուրեմն նստացո՞ւյց անենք։ Ինչի՞ համար, որ ինքը հրաժարական չտա՞։
–Բնականաբա՛ր՝ չի տա։ Ինձ հետաքրքրում է՝ եթե չպատասխանի, այդ դեպքո՛ւմ ի՞նչ եք անելու։
–Հանրահավաքը կմոտենա, ըստ դրա որոշումները կընդունվեն։ Հիմա չեմ կարող ասել։ Հիմա այդպիսի որոշում չունենք՝ նստացույց այսօր անո՞ւմ ենք, թե՞ չէ, կամ ի՞նչ միջոցառում ենք անելու։ Կան տարբեր քայլեր և քննարկվում են, բայց դրանք ենթադրական են, մինչև որ փաստը չի լինում։
–Խնդրում եմ՝ հստակեցրեք։ Դուք հանրահավաքին արդեն որոշումներ կայացրա՞ծ եք գնալու, թե՞ առանց որոշում կայացնելու գնալու եք հանրահավքի և ժողովրդին դիմեք՝ ասելով՝ մենք սպասում ենք ձեր որոշմանը։
–Միամիտ կլինի, որ ՀԱԿ–ը՝ որպես բավականին լուրջ քաղաքական ուժ, որոշակի առաջարկություններով կամ տարբեր հարցերի լուծումներն ունենալով՝ չգնա։ Բնական է, որ որոշակի քննարկումներ, որոշակի տարբերակներ, սցենարներ գոյություն ունեն։ Բայց թե դրանցից ո՞րը կլինի և ինչպե՞ս, հիմա հնարավոր չէ ասել։
–Այսինքն՝ դուք ձեր սցենարներն եք առաջարկելու ժողովրդին և ասելու եք՝ ընտրեք, թե ո՞ր տարբերակն եք ուզում։
–Իհա՛րկե։ Դա էլ է տարբերակ։
–Իսկ եթե ժողովուրդը չհամաձայնի ձեր առաջարկած որևէ տարբերակի՞ն (հեշեցնենք նաև, որ վերջին հանրահավաքի ժամանակ Լևոն Տեր–Պետրոսյանը հայտարարեց, որ իշխանափոխության իրականացման համար անհրաժեշտ քաղաքական ու քաղաքացիական ակտիվությունը Հայաստանում դեռևս բավարար լիցք չի պարունակում կամ համապատասխան կոնդիցիայի չի հասել)։
–Դե՛, դա արդեն տեղում կորոշվի, թե ինչպես կլինի։ Չեմ կարող ասել՝ ժողովուրդն ինչ կասի։ Չնայած շատերի տրամադրությունները պարզ են, բայց դե, բոլոր դեպքերում, պետք է լսել։
Հարցազրույցը վարեց Արեգնազ Մանուկյանը