ՀԱԿ–իշխանություն և Հայաստան–Ադրբեջան բանակցությունները նո՞ւյնն են
«Որքանո՞վ է նպատակահարմար ու «խելքին մոտ» իշխանության հետ բանակցել նրա հրաժարականի և արտահերթ ընտրություններ անցկացնելու շուրջ» հարցին ի պատասխան՝ քաղաքական տեխնոլոգիաների մասնագետ Արմեն Բադալյանն ասել է.
–Նույն ձևով կարելի է ասել՝ իսկ ինչքանո՞վ է Հայաստանը խելքին մոտ համարում խոսել Ադրբեջանի հետ Ղարաբաղի անկախության մասին։ Բանակցությունները հենց նրա համար են, որ ամեն մի կողմը տարբեր տեսակետներ, օրակարգ է ներկայացնում, ու հետո սկսվում է այդ օրակարգի, տեսակետների մերձեցում։ Դա շատ տարածված բան է։
Ա. Բադալյանը ևս այն կարծիքին է, որ իշխանությունը ՀԱԿ–ին դեռ չի պատասխանել.
–Իշխանությունը դեռ չի պատասխանել։ Պատասխանել են ԱԺ մի քանի պատգամավորներ… Վերջնական ձայնի իրավունքը պատկանում է անձամբ Սերժ Սարգսյանին։

7or.am