Լրահոս

06.07.2021 14:49


Սյունիքում Toyota-ն մի քանի պտույտ շրջվելով՝ կողաշրջված հայտնվել է ձորակում. կա վիրավոր

Սյունիքում Toyota-ն մի քանի պտույտ շրջվելով՝ կողաշրջված հայտնվել է ձորակում. կա վիրավոր

Այսօր՝ հուլիսի 6-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Սյունիքի մարզում։ Ժամը 10։15-ի սահմաններում Երևանի բնակիչ՝ 63-ամյա Արտուշ Հակոբյանը իր վարած Toyota մակնիշի ավտոմեքենայով Երևան-Երասխ-Մեղրի ավտոճանապարհի 214.5 կմ հատվածում դեռևս անհայտ հանգամանքներում դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և մի քանի պտույտ գլորվելով՝ կողաշրջված վիճակում հայտնվել ճանապարհի ձախակողմյան ձորակում։

Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, վթարի հետևանքով վարորդ Ա. Հակոբյանը բժշկական օգնություն ստանալու նպատակով տեղափոխվել է «Սիսիան» բժշկական կենտրոն։

Օպերատիվորեն ժամանել են Արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության թիվ 57 հրշեջ-փրկարարական ջոկատը՝ 1 մարտական հաշվարկով։

Հրշեջ-փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենան, փակել գազաբալոնի փականն ու սահմանազատել տարածքը։

Փաստի առթիվ նյութեր են նախապատրաստվում։

Այս խորագրի վերջին նյութերը