Վրաստանում հաստատվել է կորոնավիրուսի 1407 նոր դեպք
Հուլիսի 6-ին Վրաստանում հաստատվել է կորոնավիրուսի 1407 նոր դեպք: Այս մասին տեղեկատվությունը քիչ առաջ թարմացվել է կառավարության կողմից ստեղծված stopcov.ge հատուկ կայքում:
Վերջին մեկ օրում երկրում ապաքինվել է 591 մարդ, մահացել է 10 պացիենտ:
Համավարակի տարածումից առ այսօր, Վրաստանում ընդհանուր առմամբ գրանցված է կորոնավիրուսով վարակման 371 293, այստեղից ապաքինվել է 355 718 մարդ: Մահացածների ընդհանուր թիվը կազմում է 5 383:
Վերջին 24 ժամվա ընթացքում Վրաստանում կատարվել է 25 606 փորձարկում, այդ թվում 15 693-ը՝ հակամարմինների արագ թեստով, իսկ 9913-ը՝ «PCR» թեստով:
Դրականության օրական ցուցանիշը՝ 5.49% է, վերջին 14 օրվանը՝ 3.01%, վերջին 7 օրվանը՝ 3.68%:
Երկրում կորոնավիրուսի դեմ պատվաստվել է 272 810 մարդ, վերջին մեկ օրում պատվաստվել է 3667 պացիենտ:
Կարանտինի ռեժիմում գտնվում է 69 մարդ, հիվանդանոցներում հսկողության տակ է 2961 պացիենտ, կլինիկական հյուրանոցներում գտնվում է 837 անձ:
Վրաստանում կորոնավիրուսի առաջին դեպքը գրանցվել է 2020 թվականի փետրվարի 26-ին:

Աղբյուրը՝ jnews.ge