«Ալ–Քայիդան» նոր առաջնորդ է նշանակել Այման ազ–Զավահիրին
Ինչպես հաղորդում է «Ռոյթերս» գործակալությունը, արաբական լրատվամիջոցները գրում են, որ «Ալ–Քայիդա» միջազգային ահաբեկչական կազմակերպությունը նոր առաջնորդ է նշանակել Այման ազ–Զավահիրին։
Ուսամա բեն Լադենի սպանությունից հետո փորձագետները նշում էին, որ հենց ազ–Զավահիրին է համարվում «Ալ–Քայիդայի» «թիվ երկու մարդը» և պետք է դառնա բեն Լադենին փոխարինողը։ Պետք է նշել, որ բեն Լադենին վնասազերծելուց հետո, սակայն, «Ալ–Քայիդայի» օպերատիվ շտաբի կատարողական պարտականություններն իր վրա էր վերցրել եգիպտացի Սայիֆ ալ–Ադելը։
Մերձավորարևելյան որոշ ԶԼՄ–ներ էլ գրում են, թե ազ–Զավահիրին բախվել է կազմակերպության որոշ առաջնորդների ընդդիմության հետ, որոնք նախընտրում են, որ կառավարումն անցնի երիտասարդ սերնդի ձեռքը։
Մասնագիտությամբ բժիշկ ազ–Զավահիրին «Եգիպտական մահմեդական շարժում» (Egyptian Islamic Jihad, EIJ) կազմակերպության հիմնադիրն է։ Վաշինգտոնը նրան մեղադրում է երկրից դուրս գտնվող ԱՄՆ քաղաքացիների սպանության, ինչպես նաև ԱՄՆ–ի պետական կառույցների վրա հարձակումների համար, որոնց ժամանակ մարդիկ են զոհվել։ Նա հետախուզման մեջ է 1988թ. օգոստոսի 7–ից՝ Քենիայում և Թանզանիայում ԱՄՆ դեսպանատների պայթյուններին մասնակից լինելու մեղադրանքով, որոնց ժամանակ 200–ից ավելի մարդ է զոհվել։
Հետախուզության դաշնային բյուրոն 25 մլրդ դոլար պարգևատրում է խոստանում այն մարդուն, ով ազ–Զավահիրին բռնելու համար օգտակար տեղեկություն կհաղորդի։