Լրահոս

06.07.2021 12:40


Մահացել է դուդուկահար Ջիվան Գասպարյանը

Մահացել է դուդուկահար Ջիվան Գասպարյանը

Մահացել է նշանավոր հայազգի դուդուկահար և կոմպոզիտոր, ՀԽՍՀ ժողովրդական արտիստ Ջիվան Գասպարյանը: Այս մասին իր ֆեյսբուքյան էջում հայտնել է կոմպոզիտորի թոռնիկը՝ Ջիվան Գասպարյան կրտսերը:

«Այս գիշեր աշխարհը ունեցավ աներևակայելի կորուստ: Թող նա հանգչի խաղաղությամբ»,-գրել է թոռնիկը անգլերեն լեզվով, ապա շարունակել հայերեն,-Շատ մեծ ցավով եմ գրում իմ մեծ կորստի մասին: Աստված հոգիդ լուսավոր երկնքում պահի»:

Այս խորագրի վերջին նյութերը