Լրահոս

16.06.2011 12:35


«Ընդդեմ կանանց նկատմամբ բռնության» կոալիցիայի կոչը ՀՀ իշխանություններին

Հունիսի 17-ին, ժամը 11.00-ին Մասիս քաղաքի ընդհանուր իրավասության դատարանում տեղի է ունենալու Զարուհի Պետրոսյանի սպանության մեջ մեղադրվող Յանիս Սարկիսովի դատավարության հերթական նիստը, որի ժամանակ վերջապես կհրապարակվի ՀՀ Վճռաբեկ դատարանի որոշումը  սույն գործով դռնփակ կամ դռնբաց նիստ անցկացնելու թույլտվության մասին:

Հիշեցնենք, որ դատավորը մերժել էր ամբաստանյալի պաշտպանի` նիստը դռնփակ անցկացնելու առաջարկը, որի համար վերջինս դիմել էր ՀՀ Վճռաբեկ դատարան` բողոքարկելով դատավորի որոշումը, իսկ նիստերը շարունակ հետաձգվում էին, քանի որ ՀՀ Վճռաբեկ դատարանը դեռ չէր կայացրել նիստը դռնփակ կամ դռնբաց անցկացնելու թույլտվությունը:

Հիշեցնենք, որ 2010 թ.-ի հոկտեմբերի 1-ին ամուսնու կողմից դաժան ծեծի արդյունքում մահացավ 20-ամյա Զարուհի Պետրոսյանը: Կնոջ ողբերգական մահից հետո 7 հասարակական կազմակերպություններ ստեղծեցին «Ընդդեմ կանանց նկատմամբ բռնության» կոալիցիա, որը հետամուտ է լինում Զարուհի Պետրոսյանի ողբերգական մահվան դեպքի քննությանը, խթանում է գործի թափանցիկության ապահովումը և կոչ է անում իշխանություններին օրենքի սահմաններում ձեռնարկել բոլոր հնարավոր միջոցները, որ նման դեպքերը ՀՀ-ում չմնան անպատիժ:

«Ընդդեմ կանանց նկատմամբ բռնության» կոալիցիայի քարտուղարություն

Այս խորագրի վերջին նյութերը