Կարծիք

06.07.2021 10:34


Որոշ անհայրենիք թափթփուկներ սկսել են կրկին արցախցի-հայաստանցի բաժանարար գծերի խորացման քարոզչությունը

Որոշ անհայրենիք թափթփուկներ սկսել են կրկին արցախցի-հայաստանցի բաժանարար գծերի խորացման քարոզչությունը
Որոշ անհայրենիք թափթփուկներ սկսել են կրկին արցախցի-հայաստանցի բաժանարար գծերի խորացման քարոզչությունը:
Այս թեման տարիներ շարունակ այնքան խորացավ, որ երբ իրոք միասնության կարիք կար մենք պարտվեցինք, քանի որ իմ կարծիքով մենք պարտվեցինք 2018-ին, այլ ոչ թե 2020-ին: Մենք վաղուց արդեն պարտվել էինք, դա շատերը չէին հասկանում և շարունակում էին Արցախը համարել բեռ իսկ արցախցուն թարս աչքով նայել:
Եթե հիշենք 2018-ի հիմնական լոզունգը ինչի հաշվին ամբոխին հանեցին փողոց դա արցախցիներից ազատվելու հակահայկական լոզունգն էր, ինչը այն ժամանակ համեմված էր տնտեսական իբր մենաշնորհների, անպատժելիության և այլ միֆերով և սլաքները տարվում էին դեպի Արցախ: Դրանից հետո 2.5 տարի հետևողականորեն քայքայեցին Արցախը, իշխանության բերելով հայտնի ակնոցավոր խամաճիկին:
Հիմա ունեցանք Արցախի շուրջ 75% կորուստ, պարտված պատերազմ, հազարավոր զոհեր, բայց միևնույնն է կրկին մեր ներսում թիրախը արցախցին է: Ինչքան անհայրենիք ազգադավ պետք է լինել, որ գիտակցված պայքարես քո հայրենակից`արցախցու դեմ, ինչքան ծախված թուրքի լամուկ պետք է լինես, որ տարածես արցախցիներին վարկաբեկող կեղծ ինֆոներ:
Ի վերջո հասկանալ է պետք, որ Հայաստանի վերածնունդը և կայուն կյանքը կախված է Արցախից և արցախցիներից, որ ինչքան արցախցին ուժեղ լինի մենք ուժեղ կլինենք: Պետք է հասկանանք,որ արցախցին մեր ազգի պահպանության կարևորագույն բաղադրիչն է և եթե չկա Արցախի 75%,ապա կա արցախցին, ով երբեք չի համակերպվի մի հողատու դավաճանի կողմից թուրքին տված իր հողի փաստի հետ, որ արցախցին դարերով պայքարելու է իր ազատության համար և չի հանձնվելու, անկախ նրանից թե Երևանում ով է իշխանության կամ ԱԺ-ում ով ինչ է խոսում: Արցախցին է Արցախ աշխարհի գաղափարը կրողը, գենի շարունակողը, հաղթանակի սիմվոլը,արցախցին չի կարող դառնալ պարտության սիմվոլ, արցախցին միշտ հաղթած է դուրս գալիս նույնիսկ ներքին դավաճանության և ստորության պարագայում: Այնպես որ հիմա առավելապես կարծում եմ, որ արցախցիների դեմ կարող է լինել միայն թուրքը, ինչպես դրսում, այնպես էլ ներսում:
Վահան Բաբայանի ֆեյսբուքյան էջից

Այս խորագրի վերջին նյութերը