Կարծիք

05.07.2021 15:04


ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարությունը մի վտանգավոր նախագիծ է շրջանառել

ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարությունը մի վտանգավոր նախագիծ է շրջանառել

ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարությունը մի վտանգավոր նախագիծ է շրջանառել ի դրաֆթում՝ առանց տեղյակ լինելու, թե Հայաստանը ուր է հասել բաց կառավարման ու տեղեկատվության ազատության ոլորտում։

Առաջարկում են e-gov հարթակում այսուհետ չհրապարակել

պետական աշխատակիցների գործուղումների նպատակի, քննարկված թեմաների, հանդիպումների, ելույթների, հանդիպման ժամանակ ընդունված որոշումների մասին տեղեկությունները։

Մի քանի բան հիշեցնեմ ԲՏԱ նախարարության իրավաբաններին.

1․Տեղեկատվությունը կարող է սահմանափակվել Բացառապես Օրենքով, և ոչ ենթաօրենսդրական ակտով, ինչպես դուք եք առաջարկում։

2․Տեղեկատվության ազատության ցանկացած սահմանափակում պետք է անհրաժեշտ լինի ժողովրդավարությանը և առկա լինի այդ սահմանափակումը կիրառելու սոցիալական սուր պահանջ։

3․Պաշտոնական գործողումների մասին տեղեկատվության մատչելիությունը հանրությանը հնարավորություն է տալիս վերահսկել հանրային ռեսուրսների ծախսումը և արդյունավետությունը։ Իսկ դուք ցանկանում եք հանրությանը զրկել այդ մեխանիզմից։

4․Պաշտոնական գործուղումների վերաբերյալ տեղեկատվության մատչելիությունը ՀՀ կառավարության ստանձնած կարևոր հանձնառություններից է եղել Բաց կառավարման միջազգային գործընկերության շրջանակում։ Տեղյա՞կ եք։

և այլն, և այլն..........

Տխրահռչակ նախագիծը քոմենթում եմ դնում։

P.S. Չի լինի՞, գոնե մի հատ նորմալ ու պետքական նախագիծ գրեք էլի:

«Ինֆորմացիայի ազատության կենտրոն» ՀԿ նախագահ

Շուշան Դոյդոյանի ֆեյսբուքյան էջից

Այս խորագրի վերջին նյութերը