Լրահոս

16.06.2011 11:45


Կոնգրեսականներն Օբամայի դեմ դատական հայց են ներկայացրել

Կոնգրեսականներն Օբամայի դեմ դատական հայց են ներկայացրել

Ամերիկացի կոնգրեսականների միջխորհրդարանական խումբը երկրի նախագահ Բարաք Օբամայի դեմ դատական հայց է ներկայացրել։

Ինչպես հունիսի 5–ին տեղեկացրել է «Agence France-Presse»–ը, հայցը ստորագրել են Ներկայացուցիչների պալատի 10 անդամներ՝ դեմոկրատ Դենիս Քուսինիչի գլխավորությամբ։

Կոնգրեսականները կարծում են, որ Օբաման իրավունք չունի Լիբիայում ռազմական գործողություն իրականացնել առանց Կոնգրեսի թույլտվության։

–Մենք կարծում ենք, որ օրենքը խախտվել է։ Մենք դատարանին խնդրել ենք ամերիկայի ժողովրդին պաշտպանել այդ անօրինական քաղաքականության հետևանքներից,–հայտարարել է Քուսինիչը։

Ինչպես տեղեկացնում է «CNN»–ը, չորեքշաբթի Վաշինգթոնում այս թեմայով մամուլի ասուլիս տեղի կունենա։

Այս խորագրի վերջին նյութերը