Կարծիք

05.07.2021 14:21


Եթե 95-96թթ. աննախադեպ չկեղծվեին հանրաքվեն ու համապետական ընտրությունները, այսօր կունենայինք քաղաքացու քվեով ձևավորված իշխանություն

Եթե 95-96թթ. աննախադեպ չկեղծվեին հանրաքվեն ու համապետական ընտրությունները, այսօր կունենայինք քաղաքացու քվեով ձևավորված իշխանություն

Ի՞նչ սրտով շնորհավորել...

Եղել եմ Սահմանադրական ժամանակավոր հանձնաժողովի անդամ և ԳԽ-ում նախագծերը քննարկելիս հանդես եմ եկել հատուկ կարծիքով։ Տեսել եմ այդ խոհանոցում կատարվող բոլոր հանցագործությունները...

Կարծիքս՝ մեր պետության ողնաշարը սկսվեց սղոցվել հենց այն պահից, երբ բացառիկ լկտիությամբ կեղծվեց հանրաքվեն։ Քվորումն ապահովելու համար նույնիսկ երկու ժամով երկարաձգեցին քվեարկություն ժամանակը, ինչը հակաօրինական էր։ Կեղծելու համար ընտրված գործիքը Գագիկ Ջահանգիրյանն էր, ով բոլոր ժամանակների համար որպես կեղծելու անհաս գագաթ անզուգական վերտուոզ է։ Լալահառաչում են, թե Մայր օրենքը չդարձավ տոն քաղաքացու համար... Անկեղծ կուզենայի այսօր տոնել Սահմանադրության օրը, բայց ի՞նչ սրտով, երբ տեսել եմ այդ հանցագործությունը, պայքարել եմ այդ սրիկայության դեմ և ... պատժվել։

Ավելի քան վստահ եմ, եթե 95-96թթ. աննախադեպ չկեղծվեին հանրաքվեն ու համապետական ընտրությունները և բոլոր ժամանակների համար չձևակերպվեր՝ եթե ընդդիմությունը 100% ձայն հավաքի, միևնույն է՝ նրան իշխանություն տվող չկա, մենք այսօր, իսկապես, կունենայինք քաղաքացու քվեով ձևավորված իշխանություն և կշնորհավորեինք միմյանց։

Այսօր միայն «շնորհավորանքի» են արժանի Լևոն Տեր-Պետրոսյանը և ԲԴԽ նախագահի պաշտոնին տիրացած (ճակատագրի ինչպիսի հեգնանք պետության հանդեպ) վերտուոզ կեղծարարը։

Համտեսեք՝ ՇԸ՜-ՆՈ՜Ր-ՀԱ՜-ՎՈ՜Ր...

Ռուբեն Հակոբյանի ֆեյսբուքյան էջից

Այս խորագրի վերջին նյութերը