ՀՀ վարչապետ. «21–րդ դարում փակ սահամաններ ունենալը նոնսենս է»
ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանը հարցազրույց է տվել BBC հեռուստաընկերությանը և հայտարարել, որ Հայաստանի իշխանությունները բավարար քաղաքական կամք ունեն, որպեսզի առաջ շարժվեն Լեռնային Ղարաբաղի համաձայնության հարցում, թեև հասկանում են, որ դա հեշտ չէ: «Մենք հույս ունենք, որ մեր ադրբեջանցի գործընկերները ևս կդրսևորեն քաղաքական կամք»,-ասել է վարչապետը:
Տիգրան Սարգսյանն ընդգծել է նաև, որ Հայաստանը պատրաստ է կարգավորել հարաբերությունները հարևան երկրների, այդ թվում և Թուրքիայի հետ` առանց որևէ նախապայմանների:
«Սակայն վերջին իրադարձությունները ցույց են տալիս, որ Թուրքիան պատրաստ չէ անել նույնը։Մենք ուրախ կլինենք, եթե մեր հարևան թուրք գործընկերներն էլ գան հենց այն եզրակացության, որ 21–րդ դարում փակ սահամաններ ունենալը նոնսենս է»,-նշել է նա՝ ավելացնելով, որ Թուրքիայի քաղաքական կշիռը կաճի միայն այն դեպքում, երբ Անկարան սկսի հետևել միջազգային խաղի կանոններին.
«Հարևանների հետ առկա խնդիրները խարխլում են այդ երկրի դիրքորոշումը: Անկարան պետք է շարունակի իրականացնել ժողովրդավարական բարեփոխումներ ԵՄ-ին անդամակցելու ճանապարհին, եւ այս դեպքում մենք պատրաստ ենք կառուցել կայուն հարաբերություններ հարևան երկրների հետ»:
7or.am
ՀՀ վարչապետ. «21–րդ դարում փակ սահամաններ ունենալը նոնսենս է»