Լրահոս

16.06.2011 11:02


Հրդեհներ

Հունիսի 15-ին`ժամը 14.43-ին ահազանգ է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Երևան քաղաքի  Բագրատունյաց պողոտայի թիվ 39 շենքում:

Դեպքի վայր է մեկնել  մեկ մարտական հաշվարկ:

Հրդեհը մարվել է տեղի ուժերով:

9-րդ հարկի էլ.վահանակում այրվել են 20 էլ.հաշվիչ և 2 մ. մալուխ:

Նույն օրը՝ ժամը 15.04-ին ահազանգ է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Երևան քա­ղաքի Ծիծեռնակաբերդի զբոսայգում` ՛՛Երևան-ջուր՛՛ ՓԲԸ-ին պատկանող օրվա կարգավորիչ ջրամ­բա­րի հարակից տարածքում:

Դեպքի վայր է մեկնել երկու մարտական հաշ­վարկ:

Հրդեհը մեկուսացվել է ժամը 15.35-ին, մարվել`15.48-ին: Այրվել է 1500 քմ մակերեսով խոտածածկ տարածք:

Նույն օրը բռնկված հրդեհների պատճառով խոտածածկ տարածքներ են այրվել նաեվ Երևան քաղաքի Իսրայելյան փողոցի հարակից տարածքում` Հրազդանի կիրճում՝1000 քմ, Էջմիածին քաղաքի Կոստանյան փողոցում` ՛՛Կամո՛՛ կոչվող խաչմերուկի հարակից տարածքում՝200 քմ,  Արա­րա­տի մարզի Վերին Արտաշատ գյուղի Կամոյի 6-րդ փողոցի հարակից տարածքում՝1000 քմ:

Հրդեհները մեկուսացվել եվ մարվել են հրշեջ փրկարարների ուժերով:

Այս խորագրի վերջին նյութերը