Երկար եմ մտածել հունիսի 20-ի ընտրությունների արդյունքների մասին։ Այո, այն անսպասելի էր և կարծես թե ոչ մի տրամաբանության չէր ենթարկվում։ Այս մասին խոսել են աշխարհի ամենատարբեր վիճակագրական ընկերություններ և կանխատեսողներ։ Ինչո՞ւ։ Որոշել էի կարճ գրել, բայց չստացվեց։ Գրառումս բաժանել եմ մասերի և հայցում եմ ընթերցողների ներողամտությունը, սակայն կարծում եմ հետաքրքիր կլինի և կարևոր եմ համարում մանրակրկիտ վերլուծել ողջ եղածը։ Խնդիր մեկ օրվա չէ, և գտնվում է հիմնականում հոգեբանական հարթության վրա։
2017 թվականին արդեն սուր առկա լճացումը հայ ժողովրդի մոտ սկսեց առաջացնել դեպրեսիվ տրամադրություններ։ Անխուսափելիությունը՝ դեպրեսիայի հիմնական ուղեկցողն է։ 2018 թվականին, Սերժ Սարգսյանի վարչապետ ընտրվելուց հետո, հայ ժողովուրդը, որպես սուբյեկտ մտավ մի փուլ, որտեղ պետք է ունենար համակերպում, կապված լճացման անխուսափելիության հետ։ Հենց այստեղ էլ հայտնվեց մի արկածախնդիր, ով առաջարկեց ժողովրդին դեպրեսիայից դուրս գալու միակ տարբերակ՝ հեղաշրջում։ Բնականաբար այն ուղեկցվեց տոնական տրամադրությամբ, աննախադեպ և սին խոստումներով, որոնք անիրականանալի էին, սակայն դեպրեսիայի սկզբնական փուլերում, մարդն անելանելիությունից հակված է հավատալ հեքիաթների։ հենց սա էլ հետագայում բերեց այն հոգեբանական ճգնաժամին, որը հիմա ունենք։ Չէ, այստեղ Նիկոլ Փաշինյանի կերպարը՝ խարիզմատիկ անվանելը կարծում եմ կոռեկտ չի լինի։ Այս արկածախնդիրը ուղղակի գտնվեց ճիշտ ժամանակին, ճիշտ վայրում, ուներ կոնկրետ խորհրդատուներ և հովանավորներ, որոնք էլ ունեին կոնկրետ շահեր, և վերջապես ինքն էլ ուներ անհագ փառքի և փողի ձգտում, ինչի մասին խոսում են նախկինում նրա ապրած տարիներն ու արած գործերը։ Էպոտաժային պոպուլիզմով շարժվող այս կիսագրագետ մարդը, ում համար ստելը սովորական երևույթ էր, իսկ վախը՝ մշտական ուղեկից, իր ձեռքը վերցրեց նախաձեռնությունը և դեպրեսիայից պրծնել փորձող ժողովրդից ստացավ ստելու մանդատ։ Շարունակությունը՝ հաջորդ գրառումով։
Համահայկական մեծ դեպրեսիայի հետևանքները․ մաս 1
Երկար եմ մտածել հունիսի 20-ի ընտրությունների արդյունքների մասին։ Այո, այն անսպասելի էր և կարծես թե ոչ մի տրամաբանության չէր ենթարկվում։ Այս մասին խոսել են աշխարհի ամենատարբեր վիճակագրական ընկերություններ և կանխատեսողներ։ Ինչո՞ւ։ Որոշել էի կարճ գրել, բայց չստացվեց։ Գրառումս բաժանել եմ մասերի և հայցում եմ ընթերցողների ներողամտությունը, սակայն կարծում եմ հետաքրքիր կլինի և կարևոր եմ համարում մանրակրկիտ վերլուծել ողջ եղածը։ Խնդիր մեկ օրվա չէ, և գտնվում է հիմնականում հոգեբանական հարթության վրա։
2017 թվականին արդեն սուր առկա լճացումը հայ ժողովրդի մոտ սկսեց առաջացնել դեպրեսիվ տրամադրություններ։ Անխուսափելիությունը՝ դեպրեսիայի հիմնական ուղեկցողն է։ 2018 թվականին, Սերժ Սարգսյանի վարչապետ ընտրվելուց հետո, հայ ժողովուրդը, որպես սուբյեկտ մտավ մի փուլ, որտեղ պետք է ունենար համակերպում, կապված լճացման անխուսափելիության հետ։ Հենց այստեղ էլ հայտնվեց մի արկածախնդիր, ով առաջարկեց ժողովրդին դեպրեսիայից դուրս գալու միակ տարբերակ՝ հեղաշրջում։ Բնականաբար այն ուղեկցվեց տոնական տրամադրությամբ, աննախադեպ և սին խոստումներով, որոնք անիրականանալի էին, սակայն դեպրեսիայի սկզբնական փուլերում, մարդն անելանելիությունից հակված է հավատալ հեքիաթների։ հենց սա էլ հետագայում բերեց այն հոգեբանական ճգնաժամին, որը հիմա ունենք։ Չէ, այստեղ Նիկոլ Փաշինյանի կերպարը՝ խարիզմատիկ անվանելը կարծում եմ կոռեկտ չի լինի։ Այս արկածախնդիրը ուղղակի գտնվեց ճիշտ ժամանակին, ճիշտ վայրում, ուներ կոնկրետ խորհրդատուներ և հովանավորներ, որոնք էլ ունեին կոնկրետ շահեր, և վերջապես ինքն էլ ուներ անհագ փառքի և փողի ձգտում, ինչի մասին խոսում են նախկինում նրա ապրած տարիներն ու արած գործերը։ Էպոտաժային պոպուլիզմով շարժվող այս կիսագրագետ մարդը, ում համար ստելը սովորական երևույթ էր, իսկ վախը՝ մշտական ուղեկից, իր ձեռքը վերցրեց նախաձեռնությունը և դեպրեսիայից պրծնել փորձող ժողովրդից ստացավ ստելու մանդատ։
Շարունակությունը՝ հաջորդ գրառումով։
Միհրդատ Մադաթյանի ֆեյսբուքյան էջից