Կարծես՝ մոռացել եք «կապիտուլյանտին»՝ թշնամուն, ու անցել եք ընդդիմադիր դաշտը քլնգելու
Մի քանի օր, փառք Աստծո, ինտերնետս լավը չէր ու երբ միանում էր, միայն լրատվականների էջերն էի այցելում, իսկ լրահոսս տարօրինակ կերպով, երևի խնայելով բանականությունս, սկսել էր ցուցադրել այն ընկերներիս գրառումները, որոնք կամ Հայաստանում չեն ապրում, կամ քաղաքականացված չեն (պատկերացրեք, այդպես էլ է լինում):
Այսօր ամեն ինչ վերադարձավ իր սովորական տեսքին` էլի տեսնում եմ նրանց գրառումները, ում տեսնում էի վերջին շրջանում:
Ի զարմանս հայտնաբերեցի, որ կարծես՝ մոռացել եք «կապիտուլյանտին», ըստ իս՝ թշնամուն, ու անցել եք ընդդիմադիր դաշտը քլնգելու:
Էս ի՞նչ եղավ, ի՞նչ մի տենց резко իշխանամետ դարձաք, ոնց որ թե մոռացել եք՝ ինչի՞ համար ենք հավաքվել, էլ իշխանությո՞ւնը չի ձեր թիրախում, ժամանակից շուտ ընդիմությանը ինչո՞ւ եք որպես իշխանություն տեսնում, մի քիչ շո՞ւտ չեք նշանակետը փոխել, թե՞ հատուկ հրահանգ կա)):
Իհարկե, ողջունում ու միանշանակ ընդունում եմ գիտակցված քննադատությունը, այ իսկ նրանց, ով տատուս ասած` «յեդին խելքով» է քննադատում, խորհուրդ կտամ աճել, սովորել, շատ կարդալ, դուրս գալ սիրողական դաշտից ու քննադատելիս ոչ թե после драки кулаками махать անեն, այլ ժամանակին վերլուծեն, զգուշացնեն, ուղղություն ցույց տան: Բայց դե, նաև հասկանում եմ, որ պոպուլիզմը միայն նիկոլին չի խոցել, այլ և շատերին: Առաջին հերթին վերլուծեք` ինչու ձեր-մեր խոսքերը բոլորին հասանաելի չդարձան, ինչ ստի ու կեղծիքի թույն կրկին ներարկեց թշնամին այդ իրեն ձայն տվողներին, ինչու իր ստի խոսքը տեղ հասավ, իսկ ձեր-մեր ճշմարիտը` ոչ լիովին:
Հորս արև, լավ եղեք, բայց նաև զգույշ, հանգիստ, մտածված սպանեք ձեր միջի նիկոլիզմը, եթե, իհարկե, ուզում եք երկիրը փրկել, այլ ոչ заумный քննարկումներով ինքնահաստատվել:
Ինձ համար թերևս ոչինչ չի փոխվել:
Նիկոլի թրքահպատակ իշխանությունը, որը երկիրս պատանդ է վերցրել, պիտի հեռացվի:
Ժողովուրդս պիտի ստից ու կեղծիքից ազատագրվի:
Ով նիկոլին անգիտակցաբար կամ ճնշումների տակ ընտրել է, պիտի իրականությունը տեսնի, ու իր պատասխանատվությունը գիտակցի:
Երկրիս սահմաններից ներխուժած թշնամին պիտի հետ շպրտվի:
Արցախը պիտի հայկական պետություն մնա ու միջազգայնորեն ճանաչվի:
Երկիրը փողի փնտրտուքով թելադրված լքողը պիտի վերադառնա:
Հայաստանը պիտի ուժեղ դառնա ու ժողովուրդը պաշտպանված:
Գյուղատնտեսությունն ու բիզնեսը ընդհանրապես պիտի եկամտաբեր դառնան:
Կարծես՝ մոռացել եք «կապիտուլյանտին»՝ թշնամուն, ու անցել եք ընդդիմադիր դաշտը քլնգելու
Մի քանի օր, փառք Աստծո, ինտերնետս լավը չէր ու երբ միանում էր, միայն լրատվականների էջերն էի այցելում, իսկ լրահոսս տարօրինակ կերպով, երևի խնայելով բանականությունս, սկսել էր ցուցադրել այն ընկերներիս գրառումները, որոնք կամ Հայաստանում չեն ապրում, կամ քաղաքականացված չեն (պատկերացրեք, այդպես էլ է լինում):
Ի զարմանս հայտնաբերեցի, որ կարծես՝ մոռացել եք «կապիտուլյանտին», ըստ իս՝ թշնամուն, ու անցել եք ընդդիմադիր դաշտը քլնգելու:
Էս ի՞նչ եղավ, ի՞նչ մի տենց резко իշխանամետ դարձաք, ոնց որ թե մոռացել եք՝ ինչի՞ համար ենք հավաքվել, էլ իշխանությո՞ւնը չի ձեր թիրախում, ժամանակից շուտ ընդիմությանը ինչո՞ւ եք որպես իշխանություն տեսնում, մի քիչ շո՞ւտ չեք նշանակետը փոխել, թե՞ հատուկ հրահանգ կա)):
Հորս արև, լավ եղեք, բայց նաև զգույշ, հանգիստ, մտածված սպանեք ձեր միջի նիկոլիզմը, եթե, իհարկե, ուզում եք երկիրը փրկել, այլ ոչ заумный քննարկումներով ինքնահաստատվել:
Ինձ համար թերևս ոչինչ չի փոխվել:
Նիկոլի թրքահպատակ իշխանությունը, որը երկիրս պատանդ է վերցրել, պիտի հեռացվի:
Ժողովուրդս պիտի ստից ու կեղծիքից ազատագրվի:
Ով նիկոլին անգիտակցաբար կամ ճնշումների տակ ընտրել է, պիտի իրականությունը տեսնի, ու իր պատասխանատվությունը գիտակցի:
Երկրիս սահմաններից ներխուժած թշնամին պիտի հետ շպրտվի:
Արցախը պիտի հայկական պետություն մնա ու միջազգայնորեն ճանաչվի:
Երկիրը փողի փնտրտուքով թելադրված լքողը պիտի վերադառնա:
Հայաստանը պիտի ուժեղ դառնա ու ժողովուրդը պաշտպանված:
Գյուղատնտեսությունն ու բիզնեսը ընդհանրապես պիտի եկամտաբեր դառնան:
Եվ այլ և այլ և այլ:
Լավ եղեք:
#ուժեղ_Հայաստան-ը լինելու է
Քրիստինա Նազարյանի ֆեյսբուքյան էջից