Իրանի ԱԳՆ–ն ԱՄՆ–ին խորհուրդ է տվել իրեն չվերաբերող հարցերին չխառնվել
Իրանի արտգործնախարարության մամլո խոսնակ Ռամին Մեհմանպարաստը արձագանքել է Կասպից ծովով Թուրքմենստանից Ադրբեջան խողովակաշարի կառուցման հնարավորության վերաբերյալ Ադրբեջանում ԱՄՆ դեսպան Մեթյու Բրայզայի հայտարարությանը։
Ռամին Մեհմանպարաստի խոսքերով՝ Կասպից ծովի կարգավիճակի հարցերն ու նրա հետ կապված խնդիրները, այդ թվում և բնապահպանական, միայն մերձափնյա երկրներին են վերաբերում։
–Պարզ է, որ Կասպից ծովի հետ կապված որևէ որոշում չի կարող ընդունվել առանց հավաքական համաձայնության (մերձափնյա երկրների)։ Ուշադրության կենտրոնում պահելով այն փաստը, որ Կասպից ծովը բոլոր կողմից ցամաքով է սահմանափակված՝ էներգետիկական պաշարների տարանցումը կարող է բնապահպանական վնասակար հետևանքներ ունենալ։ Այդ պատճառով այս հարցի վերաբերյալ ցանկացած որոշում պետք է ընդունվի՝ համաձայնեցնելով բոլոր 5 պետությունների հետ,–ասել է նա։
Իրանի ԱԳՆ ներկայացուցիչը կարծում է, որ Կասպից ծովի մասին խոսելու լիազորություններ ԱՄՆ–ը չունի։
–Որքան էլ ջանքեր թափես, ԱՄՆ–ը Կասպից ծովի ափամերձ երկիր անվանելն անհնար է։ Ես չեմ կարողանում հասկանալ պատճառը, որի համար նրանք նման կեցվածք են ընդունել։ Լավ կլիներ, եթե նրանք կարծիք չհայտնեին այն հարցերի կապակցությամբ, որոնք իրենց չեն վերաբերում։ Նրանք իրավունք չունեն այդ մասին խոսելու։ Բոլոր մերձկասպյան երկրները լավ ծանոթ են Կասպից ծովի խնդիրներին։ Լավ կլիներ, եթե նրանք Կասպից ծովի կապակցությամբ չանհանգստանային, այլ զբաղվեին իրենց ներքին խնդիրներով,–ասել է Ռամին Մեհմանպարաստը։
Հիշեցնենք, որ վերջերս Մեթյու Բրայզան հայտարարել էր, որ ԱՄՆ–ը պատարաստ է Ադրբեջանին օգնել կասպյան էներգետիկական ենթակառուցվածքի պաշտպանության հարցում։