Կարծիք

04.07.2021 08:39


Կանցնեն տարիներ ու կպարզվի, որ տղերքի գերեվարումն էլ է եղել այն պլանի մասը, որով իրականացվեց պատերազմը

Կանցնեն տարիներ ու կպարզվի, որ տղերքի գերեվարումն էլ է եղել այն պլանի մասը, որով իրականացվեց պատերազմը

Կանցնեն տարիներ ու կպարզվի, որ տղերքի գերեվարումն էլ է եղել այն պլանի մասը, որով իրականացվեց պատերազմը։ 15 գերու վերադարձի դիմաց 2 շրջանի ականապատ քարտեզների հանձնումը հիմարություն է, բայց մեր հասարակությանը դա չի հետաքրքրում, կարևորը տղերքը հետ գան։ Այ հենց դրա վրա էլ աշխատում ա էս պլանը. ինչ ուզում են տվեք, մենակ տղերքը հետ գան։ Ու ինչ ուզում են, էն էլ տալիս են, ու ոչ մեկ չի խոսում դրա հետևանքների մասին, որովհետև չի ուզում աչքի փուշ դառնա։ Իսկ որ ամեն էդ քարտեզով թշնամին ավելի է մոտիկանում Արցախի փշրանքներին ու ՀՀ սահմանին, դա պարզից էլ պարզ է։ Ուղղակի նորաձև չէ դրա մասին խոսելը։

Տղերքին, իհարկե, բարի վերադարձ։ Իրանք մեղավոր չեն, որ Հայաստանում իշխանությունը զավթել են թուրքական գործակալները։ Ուղղակի հետագայում, գերությունից վերադառնալու համար նիկոլին շնորհակալ լինելուց, նույն գերիների հարազատները թող հիշեն, թե ինչ անտերության պայմաններում են գերեվարվել իրենց տղերքը...

Արամ Գևորգյանի ֆեյսբուքյան էջից

Այս խորագրի վերջին նյութերը