Կարծիք

04.07.2021 10:31


Հայրենիքը գերու դիմաց վաճառելու մեղավորը հունիսի քսանին ինադու քվեարկածներն են

Հայրենիքը գերու դիմաց վաճառելու մեղավորը հունիսի քսանին ինադու քվեարկածներն են

Հայաստանում այսօր տեղի ունեցողի մեղավորը հարթաթաթ դասալիքը չէ. մեղավոր է 687.000 «հայ»-ը (կամ թեկուզ դրանց կեսը, եթե հաշվի առնենք, որ կեղծված էին), որ իր ձայնը, միայն «ինադու», վաճառեց թուրքին, որ նախկինը չգա: Ու դա անբարոյականություն էր. Հայրենիքի‘ հանդեպ, հողի հանդեպ, որովհետև պարզից էլ պարզ է՝ երբ հիշում եք, թե ինչպես այսօր գերությունից վերադարձած տղաներն ընկան գերի, հասկանում ես, որ էրդողանի հարճեր հարթաթաթն ու նրա ադրբեջանցի օրթաղը նախապես պայմանավորված՝ հատուկ դարանակալեցին տղաներին, որ նրանց գերի տանեն, որ հետո դասալիքը պատճառ ունենար քարտեզները օրթաղին նվիրելու:

Հայրենիքը գերու դիմաց վաճառելու մեղավորը հունիսի քսանին ինադու քվեարկածներն են:

Որովհետև նույնիսկ, եթե ընտրությունները կեղծված էին ու կապիտուլյացիային ձայն է տվել, դիցուկ, 25 %, և ոչ՝ 53, միևնույն է այս ամենի մեղավորը այդ 25%-ն է, որովհետև, եթե հասարակությունն առողջ լիներ, դասալիքին ձայն կտար զրո տոկոս մարդ, և կեղծված ձայները առավելագույնը 25-30% կլինեին, որովհետև անվերջ կեղծել չէին կարող, ու պատկերն այժմ բոլորովին այլ կլիներ. դասալիքը գոնե ընդամենը պատգամավոր կլիներ ու ոչ՝ վարչապետ:

Գոհար Սրապիոնյանի ֆեյսբուքյան էջից

Այս խորագրի վերջին նյութերը