Փիթեր Սեմնեբի. «Ղարաբաղը պետք է ներգրավվի տարածաշրջանային ավելի լայն հայեցակարգում»
Հունիսի 15–ին Եվրախորհրդարանի արտաքին հարաբերությունների հանձնաժողովում լսումներ են տեղի ունեցել՝ նվիրված Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման ներկայիս իրավիճակին։
–Յուրաքանչյուր հակամարտություն յուրահատուկ է, ղարաբաղյանը՝ այդ թվում։ Հակամարտությունը պետք է լուծվի խաղաղ ճանապարհով, միջազգային իրավունքի չափորոշիչների հիման վրա, և ԵՄ նոր ներկայացուցչի նշանակումը կնպաստի դրա կարգավորմանը,–լսումների ժամանակ հայտարարել է Հարավային Կովկասում ԵՄ նախկին հատուկ ներկայացուցիչ Փիթեր Սեմնեբին։
Նա ընդգծել է, որ ԵՄ հիմնական աջակցությունը կարող է լինել Ղարաբաղի ներգրավումը տարածաշրջանային ավելի լայն հայեցակարգում՝ Արևելեյան համագործակցությունում կամ Կովկասում։
–Լեռնային Ղարաբաղը գտնվում է տարանցիկ միջանցքներից մեկում, որը ռազմավարական բավական նշանակություն ունի, ինչից կարող են շահել բոլորը։ ԵՄ–ն կարող է այդ գործընթացի խթանող ուժը դառնալ,–ընդգծել է նա։