Սիրիայի նախագահն այսօր հանդես կգա կարևոր հեռուստաուղերձով
Սիրիայի նախագահ Բաշար Ասադն այսօր հանդես կգա կարևոր հեռուստաուղերձով։ Ինչպես փոխանցում է «ՌԻԱ նովոստի»–ն, այս մասին հաղորդել է սիրիացի ազդեցիկ լրագրողներից մեկը։
«Իր ելույթում նախագահը կանդրադառնա հարցերի լայն շրջանակի, այդ թվում և իշխանության հաջորդականության խնդրին»,–ասել է նա։
Այս ճգնաժամից Սիրիան դուրս կգա որպես լիովին «այլ երկիր»՝ երկիր, որտեղ գերակայում է օրենքը։ «Այս մասին նախագահ Ասադը կխոսի իր ելույթում»,–հայտնել է աղբյուրը։
Ակնկալվում է, որ Ասադը կհայտարարի օրենսդրական այն դրույթի վերացման մասին, որով երկրում արգելված «Մուսուլման եղբայրներ» կազմակերպությանն անդամակցելը դատապարտվում է մահապատժով։
Ինչ վերաբերվում է Սահմանադրության 8–րդ հոդվածին, որի համաձայն Սիրիայի ղեկավար Արաբական սոցիալիստական վերածնունդ կուսակցությունը (Բաաս) «հասարակությանը ղեկավարող և ուղղորդող ուժն է», ապա, ըստ օրենքի, չեղյալ հայտարարել այն, ինչպես պահանջում է ընդդիմությունը, նախագահը չի կարող։ Փոփոխություններ իրականացնելու համար սահմանադրությամբ պահանջվում է համաժողովրդական հանրաքվե։