Կարծիք

03.07.2021 13:52


Պատերազմ հաղթած, պետություն կերտած Ռոբերտ Քոչարյանի կողքին կարող էին խամրել նույնիսկ ամենավառ գործիչները, դե իսկ նիկոլ փաշինյանը նրա ֆոնին ընդամենը քաղաքական թերաճ միջատ էր

Պատերազմ հաղթած, պետություն կերտած Ռոբերտ Քոչարյանի կողքին կարող էին խամրել նույնիսկ ամենավառ գործիչները, դե իսկ նիկոլ փաշինյանը նրա ֆոնին ընդամենը քաղաքական թերաճ միջատ էր

Պատերազմ հաղթած, պետություն կերտած Ռոբերտ Քոչարյանի կողքին կարող էին խամրել նույնիսկ ամենավառ գործիչները, դե իսկ նիկոլ փաշինյանը նրա ֆոնին ընդամենը քաղաքական թերաճ միջատ էր:

Բայց միջատ լինելով հանդերձ` նա շատ վաղուց և շատ արագ հասկացավ, թե ինչ պետք է անել, որպեսզի երկրորդ նախագահի մոտ ինքն ավելի լավը երևա: Մեթոդը մեկն էր` սևացնել Քոչարյանին, ստեղծել բոբոյի կերպար, սարսափազդու, սահմռկեցուցիչ մի երևույթ, որից կվախենային թե մեծերը, թե փոքրերը: Այդ մեթոդը շարունակաբար իրագործվեց ՏԱՍՆԱՄՅԱԿՆԵՐ շարունակ: Քոչարյանին կպեցրեցին մարտի 1-ը, հոկտեմբերի 27-ը, չորս միլիարդի կարողությունը, էլի շատ ու շատ բաներ:
Այսօր Քոչարյանին սևացնելու գործընթացը շատ ավելի ծայրահեղական ու զավեշտալի բնույթ է կրում: Պարզվում է` (ըստ նիկոլապաշտ շրջանակների) Քոչարյանն է թունավորում խմելու ջուրը, Քոչարյանն է անջատում փողոցի լուսացույցները, Քոչարյանն է տարածում կորոնավիրուսը, Քոչարյանն է հայ գերիներին իր գարաժում պահում, Քոչարյանն է ադրբեջանցի զինվորներին բերել-նստեցրել Սև լճի մոտ:

Ու հավատո՜ւմ են, հավատո՜ւմ երեխայի պես, վախենում, ընկնում մտքերի մեջ, թե բա` ոնց անենք, որ հանկարծ էդ բոբո Քոչարյանը իշխանության չգա, մեր արյունը չխմի, մեր կաշին տիկ չհանի:

Էս ժողովրդի վախը չափել է պետք, իսկ ժողովրդին այսպիսի մոլորության մեջ գցողին` պատժել:

Նարե Գրիգորյանի ֆեյսբուքյան էջից

Այս խորագրի վերջին նյութերը