Լիարժեք Լուսնի խավարումն այս գիշեր մարդականց թույլ չի տվել քնել
Այս գիշեր միլիոնավոր մարդիկ չեն քնել՝ հետևելով բնության հազվագյուտ երևույթներից մեկին՝ Լուսնի լիարժեք խավարմանը։ Երկնային մարմինը մտել էր Երկրի ստվերի տակ։ Ի տարբերություն Արևի խավարման՝ Լուսնի խավարման ժամանակ երկնային մարմինը չի անհետանում, այլ դառնում է մուգ կարմիր։
Գիշերվա ժամը 2։30–ին Լուսինն ամբողջովին մտել է երկրային ստվերի մեջ։ Լուսնի լիակատար խավարումը տևել է 105 րոպե։ Այս ընթացքում կարելի է և՛ հետազոտել, և՛, պարզապես, հետևել ու հիանալ բնության գեղեցիկ երևույթով։
Դարերով հետևելով Լուսնի խավարմանը՝ մարդիկ ոչ միայն կարողանում են որոշել նրա ճիշտ օրն ու ժամը, այլև բազմաթիվ գիտական բացահյատումներ անել։ Օրինակ, Արիստոտելը, նկատելով, որ Լուսնի վրա Երկրի ստվերը կլոր է, հասկացել է, որ Երկիրը կարող է միայն կլոր լինել։