Կարծիք

02.07.2021 12:17


Դուք ո՞ւմ մոտ եք բուժվելու, Ալեն Սիմոնյանի՞

Դուք ո՞ւմ մոտ եք բուժվելու, Ալեն Սիմոնյանի՞
Չէ՛, սեփական երկրում մարգարե չկա, «нет пророка в своём отечестве»։ Ու որքան նայում եմ, այնքան ավելի եմ համոզվում, որ չեք էլ գիտակցում թե ինչ եք անում... ինչ եք քանդում... փլուզում բաներ, որը տասնամյակներով ու դժվարությամբ է ստեղծվել։ «Հա՛յր, ների՛ր դրանց, որովհետև չգիտեն, թե ինչ են անում» Ղուկ. 23։34
Պրոֆեսոր Արմեն Չարչյանի նկատմամբ կիրառվող քաղաքական հետապնդման պատճառով, Հայաստանում օրթոպեդիայի դպրոցի հիմնադիր, Արցախյան ազատամարտերում բազմաթիվ կյանքեր և ճակատագրեր փրկած հումանիստը հիմա բանտարկության մեջ է շինծու մեղադրանքներով։
Այսօր արդեն, Արտավազդ Բագրատիչին, տարածաշրջանի լավագույն միկրովիրաբույժին, ով կրկին հազարավոր կյանքեր ու ճակատագրեր է փրկել, ստիպել են լքել իր հիմնադրած կլինիկան։
Ա՛յ,... ԲԱ-ՐԻ մարդիկ... ախր հասկացեք, որ այս մարդիկ հենց այսօր, մի ճամպրուկով, աշխարհի որ երկիր էլ գնան, շատ ավելի լավ են ապրելու քան Հայաստանում ու շատ ավելի են հարգվելու քան Հայաստանում։ Լավ, իրանք կգնան, բա Դուք ու՞մ մոտ եք բուժվելու, Ալեն Սիմոնյանի՞...
P.S. Մտորե՛ք, նման վերաբերմունք տեսնելով Հայաստանից հեռանալու են բոլոր վաստակաշատ բժիշկները...

Այս խորագրի վերջին նյութերը