«Airbus» եվրոպական ավիաշինարարական կոնցեռնը մշակել է թափանցիկ կմախքով օդանավի մոդել։
Ինչպես հաղորդում են արտասահմանյան լրատվամիջոցները՝ «Airbus»–ը ինժեներների նախագծած գաղափարը կկարողանա իրագործել մոտ 2050թ.։
Ինժեներների պատկերացրածով՝ «Airbus Concept Plane» օդանավի պատերը հատուկ թաղանթ կներկայացնեն։ Այն տաքություն կպահպանի և թափանցիկ կդառնա` ուղևորներին «համապատկերային տեսարանի» հնարավորություն տալով։
«Airbus Concept Plane» օդանավում կօգտագործվեն նաև նորագույն տեխնոլոգիաներ, որոնք կնպաստեն վառելիքի ծախսի, դեպի մթնոլորտ վտանգավոր արտանետումների և ձայնի նվազեցմանը։ Սրահը համալրված կլինի բարձր հարմարավետության բազկաթոռներով, ինչպես նաև առանձնացված կլինի ոչ թե ըստ կարգերի, ինչպես այժմ, այլ ուղևորների պահանջներին համապատասխան բաժինների։ Օրինակ՝ օդանավում նախատեսվում է հատուկ գոտի առանձնացնել այն ուղևորների համար, ովքեր ցանկանում են թուլանալ, և այնտեղ նրանց համար կարող են անցկացնել արոմաթերապիայի և մերսմանի սեանսներ։
«Airbus»–ը մշակել է թափանցիկ օդանավ