Կարծիք

02.07.2021 10:18


Մեր հոռոմցի դատախազը չի պատրաստվո՞ւմ արդյոք ուսումնասիրել այս առանձնատունն ու դրա սեփականատիրոջը

Մեր հոռոմցի դատախազը չի պատրաստվո՞ւմ արդյոք ուսումնասիրել այս առանձնատունն ու դրա սեփականատիրոջը

Այս գեղեցիկ առանձնատունն ամենահամեստ հաշվարկներով գնահատվում է 800 հազարից մինչև 1 միլիոն ԱՄՆ դոլար:

Այսօր դատախազության տոնի առթիվ հրավիրված կոլեգիայի հանդիսավոր նիստին մեր երկրի գլխավոր դատախազը նորից խոսեց ապօրինի գույքի ստուգման և բռնագանձման մասին:

Մեր հոռոմցի դատախազը, որն ամբողջ կյանքում զբաղեցրել է բացառապես պետական պաշտոններ, չի պատրաստվո՞ւմ արդյոք հանձնարարել իր ենթականերին, որպեսզի ուսումնասիրեն իրեն շատ հարազատ այս առանձնատունն ու դրա սեփականատիրոջ, այսինքն իր, ստացած եկամուտներն ու դրանք համադրեն այս «համեստ» գույքի արժեքի հետ:

Արսեն Բաբայանի ֆեյսբուքյան էջից

Այս խորագրի վերջին նյութերը