Կարծիք

01.07.2021 20:11


Իրավունքը և դիկտատուրան իրար հակասող են, իրար հետ համերաշխ ընթացող պրոցեսներ չեն կարող լինել

Իրավունքը և դիկտատուրան իրար հակասող են, իրար հետ համերաշխ ընթացող պրոցեսներ չեն կարող լինել

Դիկտատուրան բռնապետությունն է, «իրավունքի դիկտատուրա» հասկացություն չկա և չի էլ կարող լինել։

Դիկտատուրա նշանակում է՝ ժողովրդավարություն չկա։ Նիկոլակենտրոն իշխանությունը հաճախ է ասում՝ «ժողովրդավարություն, ժողովրդավարություն, իրավունքի գերակայություն․․․»։

Ասում եք՝ իրավունքի գերակայությո՞ւն։

Իսկ հասկանո՞ւմ եք, որ դա վերաբերում է հասարակ քաղաքացուն՝ ժողովրդին, երբ վերջինս հստակ գիտակցում է, որ յուրաքանչյուր իրավիճակում իր սահմանադրական և այլ իրավունքները պաշտպանված պետք է լինեն։

Ասում եք՝ իրավունքի գերակայությո՞ւն։

Իսկ հասկանո՞ւմ եք, որ սա առաջին հերթին վերաբերում է ոչ թե քաղաքացու, այլ պետության, այդ պետությունը ներկայացնող պաշտոնատար անձի պատասխանատվությունն ու պարտականությունը, ոչ թե պողպատ դարձած, և ժողովրդի հաշվին շահագործվող իրավունքը։

Ռոբերտ Հայրապետյանի ֆեյսբուքյան էջից

Այս խորագրի վերջին նյութերը