Կարծիք

01.07.2021 20:09


Ահա և որն է ապագան

Ահա և որն է ապագան

Տեղեկություն տարածվեց, որ ըստ Համաշխարհային Բանկի հետազոտության Հայաստանում անգրագիտության մակարդակը ռեկորդներ է խփում։ Այո՛, փաստորեն մենք վերադառնում ենք մինչխորհրդային ժամանակաշրջանին, երբ հատուկենտ մարդիկ, այն էլ սեփական նախաձեռնությամբ, ուսում էին առնում, դառնում գրողներ, երգահաններ, նկարիչներ, գիտնականներ, այն էլ որպես կանոն բուն Հայաստանի տարածքից դուրս՝ Թիֆլիս, Մոսկվա, Սանկտ-Պետերբուրգ և այլն։ Նախորդ, շուրջ 28 տարիներին Հայաստանի իշխանություններն ուշադրությունից դուրս թողնելով կրթությունը, ստեղծեցին այսօրվա իշխանության տգետ ընտրազանգվածը։ Եթե հաշվի առնենք այն հանգամանքը, որ ներկա կիսագրագետ իշխանության, կիսագրագետ ղեկավարն արդեն հասցրել է կազմալուծել ԲՈՒՀ-երը, շուտով նաև կվաճառվեն ԲՈՒՀ-երի և գիտական հիմնարկների շենքերը, ապա․․․Ապա ապագայում նա կունենա, արդեն ավելի քան 60%-անոց ընտրազանգված և այլևս ընտրությունները կեղծելու կարիք չի լինի, իսկ կիսագրագետին ատելի մտավորականները , ինչպես անցյալում, կհանգրվանեն այլ երկրներում։

Ավետիք Իշխանյանի ֆեյսբուքյան էջից

Այս խորագրի վերջին նյութերը