Լրահոս

15.06.2011 17:37


Անվճար ակնաբուժական հետազոտություններ

Գլաուկոմայի վաղաժամ հայտնաբերման ու կանխարգելման նպատակով Երևանի քաղաքապետարանի նախաձեռնությամբ «Քանաքեռ-Զեյթուն» բժշկական կենտրոնի  ակնաբուժական կլինիկան, հունիսի 14-ից, մայրաքաղաքի ամբուլատոր պոլիկլինիկաներում իրականացնում է անվճար սկրինինգ հետազոտություններ, որոնք կատարվում են ակնաբուժական տեխնիկա և դեղորայք արտադրող ALCON ընկերության աջակցությամբ՝ նոր սերնդի օֆտալմասկոպներով:

Այսօր «Քանաքեռ-Զեյթուն» բժշկական կենտրոնի ակնաբուժական կլինիկայի բժիշկները Ավան վարչական շրջանի բնակիչներին են ընդունել թիվ 12 պոլիկլինիկայում:

Ակնաբույժների հավաստմամբ՝ նախնական շրջանում գլաուկոման ընթանում է գրեթե առանց ախտանշանների, ուստի 40 տարեկանից բարձր անձանց խորհուրդ է տրվում ակաբուժական հետազոտություն անցնել:

Ակցիան տևելու է մինչև հուլիսի 15-ը, ըստ ժամանակացույցի՝ մեկական օր քաղաքապետարանի ենթակայության 20 պոլիկլինիկաներում: Հիվանդության ռիսկային խմբում ընդգրկված քաղաքացիները հավելյալ, առավել մանրազննին հետազոտություն կանցնեն Երևանի քաղաքապետարանի «Քանաքեռ-Զեյթուն» բժշկական կենտրոնում:

Այս խորագրի վերջին նյութերը