Կարծիք

01.07.2021 17:55


Որտե՞ղ է գտնվում նիկոլականների «ապագան»

Որտե՞ղ է գտնվում նիկոլականների «ապագան»

ԱԺ արտահերթ ընտրություններին մասնանկցող, թուրքի դեմ ծնկած Նիկոլը և իր թիմն առաջնորդվում էին "Ապագա կա՛ ապագա" կարգախոսով...

Դեռ ընտրություններից առաջ սփյուռքում ապրող մեր նիկոլապաշտ համերկրացիները իրենց սոցցանցերի էջերը զարդարել էին այդ կարգախոսով, սակայն ինչպես տեսանք, շատերը այս 3 տարում չվերադարձան Հայաստան և չապրեցին իրենց կուռքի կողմից ղեկավարվող երկրում՝ գերադասելով հայրենիքը սիրել հեռվից... Հատկապես անընդունելի են տարբեր երկրների այն հայազգի քաղաքացիները, որոնք փորձում են հեռվից մեզ՝ հայաստանցիներիս սովորեցնել սիրել Նիկոլին և իրականությունից կտրված լինելով բարոյախրատական ճառերով են հանդես գալիս և խիստ զայրանում, երբ նրանց բացատրում ես, թե Նիկոլն ինչպիսի չարիք է Հայաստանի և հայության համար...

Սակայն ընտրություններից հետո մի այլ տենդենց է նկատվում... Հայաստանցի մոլի նիկոլապաշտները, իրենց սոցցանցերի էջերում, տեղադրելով "Ապագա կա՛ ապագա" կարգախոսներով նկարները, մասսայաբար լքում են Հայաստանը՝ իրենց իրական ապագան փնտրելով Մոսկվայում, Յակուտսկում, Օմսկում, Ուֆայում, Կրասնոդարում, Սոչիում, Վորկուտայում և այլուր...

Այո՛, նիկոլականների համար իրական ապագան, օրինակ՝ Վորկուտայում է, բայց ո՛չ Իջևանում կամ Գյումրիում, քանի որ այնտեղ են նրանք գտնում իրական աշխատանքը և իրական վարձատրությունը, այլ ոչ թե Հայաստանում, որտեղ իրենց կուռքը՝ ստախոս Նիկոլը կարող է կառավարության նիստին հայտարարել, որ "3 տարվա ընթացքում մեկ մարդու միջին աշխատավարձն աճել է 35 714 դրամով"...

Ստացվում է՝ իրենց ապագան Վորկուտայում և Յակուտսկում փնտրող և գտնող նիկոլականները մեզ թողեցին դավաճան Նիկոլի, նրան սատարող թուրք-ադրբեջանական տանդեմի հույսին և հեռացան՝ շատ լավ գիտենալով, որ իրենց կուռք Նիկոլի հետ որևէ ապագա Հայաստանն ու հայաստանցին չունեն և չեն էլ կարող ունենալ...

Գագիկ Համբարյանի ֆեյսբուքյան էջից

Այս խորագրի վերջին նյութերը