Լրահոս

15.06.2011 18:14


Օպերատիվ իրավիճակը հանրապետությունում

Ըստ ՀՀ ոստիկանության օպերատիվ հաղորդագրությունների ամփոփագրերի` հունիսի 8-ից 15-ը հանրապետությունում արձանագրվել է սպանության 1 դեպք, որը բացահայտվել է:
Արձանագրված  մարմնական վնասվածք հասցնելու 66 դեպքից բացահայտվել է 51-ը, գողության 76 դեպքից՝ 38-ը, ավազակային հարձակման 4 դեպքից` 3-ը, խուլիգանության 9 դեպքից՝ 8-ը, իսկ խարդախության 24 դեպքերն էլ բացահայտվել են:
Նույն ժամանակահատվածում նախկինում կատարված հանցագործություններից բացահայտվել է մարմնական վնասվածք հասցնելու` 9, գողության՝ 4 և խարդախության 1 դեպք:
Անցած շաբաթվա ընթացքում հանրապետությունում արձանագրվել է ճանապարհատրանսպորտային  30 պատահար. 2 մարդ զոհվել է,  46-ը` ստացել տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ:

Այս խորագրի վերջին նյութերը