Արցախցի սպա. «Խրամատի այն կողմում նույն բարոյազրկված հակառակորդն է»
–Մենք արդեն ապացուցել ենք, որ պատրաստ ենք խրամատներում կանգնել 20 տարի, եթե պետք է՝ 50, 100 տարի, միյան թե հասնենք մեր նպատակին՝ մեր անկախությանն ու բնակավայրերի անվտանգությանը,–ԼՂՀ հանրային հեռուստատեսության եթերում այս մասին Ստեփանակերտում հայտարարել է ԼՂՀ պաշտպանության բանակի գումարտակի հրմանատար, մայոր Օնիկ Գրիգորյանը։
Նրա խոսքերով՝ ղարաբաղյան զինծառայողները աչալրջորեն ռազմական ծառայութուն են տանում և ցանկացած պահի պատրաստ են կատարել իրենց առջև դրված հանձնարարականները՝ լինի հակառակորդի հարձակումը հետ մղելը, թե դիվերսիոն խմբին վնասազերծելը։
–Ադրբեջանական կողմն ամբողջ ընթացքում խախտել է և շարունակելու է խախտել ցանկացած պայմանավորվածություն։ Որպես սպա, ով երկար ժամանակ ծառայում է առաջին գծում, ես հասկացել եմ, որ հակառակորդը շատ հաճախ կրակում է վախից, երեկոյան ժամերին։ Իսկ մենք վախենալու բան չունենք. խրամատի այն կողմում նույն բարոյազրկված հակառակորդն է, առավել ևս՝ մենք բոլորս գիտենք, թե ինչ է կատարվում ադրբեջանական բանակում,–ընդգծել է Օնիկ Գրիգորյանը։