Աշխարհ

01.07.2021 12:44


«Աշխատանք առանց սահմանների». հուլիսի 1-ից գործի է դրվում ԵԱՏՄ-ում աշխատանքի որոնման համակարգը

«Աշխատանք առանց սահմանների». հուլիսի 1-ից գործի է դրվում ԵԱՏՄ-ում աշխատանքի որոնման համակարգը

«Աշխատանք առանց սահմանների» միասնական որոնման համակարգը, որը թույլ է տալիս ռեզյումեներ և թափուր աշխատատեղեր որոնել Եվրասիական տնտեսական միության բոլոր երկրներում, ուժի մեջ է մտել 2021 թվականի հուլիսի 1-ից, հայտնում է ՏԱՍՍ-ը:

Որոնման համակարգը հնարավորություն կտա հասանելիություն ունենալ թափուր աշխատատեղերի և աշխատանք փնտրողների վերաբերյալ տեղեկատվությանը, որն առկա է աշխատանքի և զբաղվածության ոլորտում ԵԱՏՄ անդամ պետությունների տեղեկատվական համակարգերում:

Արդյունքում՝ համակարգից օգտվողները (աշխատանք փնտրողներ և գործատուներ) հնարավորություն կստանան ընտրել Միության մեկ կամ մի քանի երկիր, որոնց տարածքում անհրաժեշտ է աշխատանք փնտրել կամ անձնակազմ հավաքագրել, ստեղծել համընդհանուր որոնման հարցում ազգային տեղեկատվական համակարգեր, ստանալ թափուր աշխատատեղերի և ռեզյումեների վերաբերյալ տեղեկատվության հասանելիություն, ինչպես նաև ինտերակտիվ փոխգործակցության հնարավորություն:

Ծրագիրն ուղղված է Միության ներսում թվային գործիքների օգտագործմամբ աշխատաշուկաների փոխգործակցության ապահովմանը, ազգային տեղեկատվական համակարգերի գործունակության ընդլայնմանը՝ ավելացնելով ռեզյումեների և թափուր աշխատատեղերի որոնման հնարավորությունները ԵԱՏՄ բոլոր երկրներում:

Աղբյուրը՝ tert.am

Այս խորագրի վերջին նյութերը