Լրահոս

15.06.2011 16:44


Այսօր ՀՀ պետական խորհրդանիշների օրն է

Այսօր ՀՀ պետական խորհրդանիշների օրն է

«ՀՀ դրոշի մասին» և «ՀՀ զինանշանի մասին» օրենքներն ընդունվել են 2006թ. հունիսի 15-ին։ ՀՀ Պետական դրոշի օրը Հայաստանում առաջին անգամ նշվել է 2010 թվականի հունիսի 15-ին:

ՀՀ դրոշը եռագույնն է՝ կարմիր, կապույտ, ծիրանագույն: Հայաստանի Սահմանադրության համաձայն՝ եռագունի երեք գույներից կարմիրը խորհրդանշում է Հայկական լեռնաշխարհը, հայ ժողովրդի պայքարը Հայաստանի ազատության և անկախության համար: Կապույտը խորհրդանշում է հայ ժողովրդի ձգտումը ապրել խաղաղ երկնքի տակ, իսկ նարնջագույնը` հայ ժողովրդի ստեղծագործ տաղանդը և աշխատասիրությունը:

Հայաստանի եռագույնն ընդունվել է 1990թ. օգոստոսի 24-ին` ՀՀ գերագույն խորհրդի կողմից:

Տոնի կապակցությամբ տեղի կունենա տոնական քայլերթ։ Այն կմեկնարկի ժամը 20:00-ին՝ Հանրապետության հրապարակից:

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը