Տնտեսական

30.06.2021 20:22


Պետական բյուջեով նախատեսված 109 միջոցառում չի իրականացվել. ՀՊ նախագահ

Պետական բյուջեով նախատեսված 109 միջոցառում չի իրականացվել. ՀՊ նախագահ

ՀՀ 2020թ–ի պետական բյուջեով նախատեսված 109 միջոցառում` ավելի քան 63.9 մլրդ դրամ ընդհանուր ծավալով, անցյալ տարի չի իրականացվել։ Այս մասին այսօր ԱԺ–ում 2020թ–ի բյուջեի կատարողականի քննարկման ժամանակ տեղեկությունը հայտնեց ՀՀ Հաշվեքննիչ պալատի նախագահ Լևոն Յոլյանը։

«Այլ կերպ ասած` դրանց գծով վճարումներ չեն իրականացվել»,–ասաց Յոլյանը։

Փոխարենը կառավարությունը հաստատել է 17 այլ միջոցառումներ, որոնք նախապես բյուջեով նախատեսված չեն եղել` դրանց դիմաց հատկացնելով 1.5 մլրդ դրամ։ Բայց հետագայում այդ ծրագրերը ևս չեն կատարվել։

Լևոն Յոլյանը խնդրահարույց համարեց նաև այն հանգամանքը, որ 2020թ–ին պետական մարմիններում, համավարակով ու այլ հանգամանքնրով պայմանավորված, ոչ մի աուդիտ չի իրականացվել։

Այդուհանդերձ, չնայած բացահայտված թերացումներին, Հաշվեքննիչ պալատը, ՀՊ նախագահի խոսքով` 2020թ–ի բյուջեի կատարողականը «դրական» է գնահատում։

Աղբյուրը՝ armeniasputnik.am

Այս խորագրի վերջին նյութերը