Լրահոս

15.06.2011 16:16


Ի՞նչ խնդիր ունի Սասուն Միքայելյանը Ռազմիկ Զոհրաբյանի հետ

Ի՞նչ խնդիր ունի Սասուն Միքայելյանը Ռազմիկ Զոհրաբյանի հետ

Նախկին քաղբանտարկյալ, ԱԺ նախկին պատգամավոր, ՀԱԿ անդամ Սասուն Միքայելյանի համար վիրավորական չէ, որ ինքը  3 տարի 3 ամիս «նստել է».

Ես միշտ էլ ազատ եմ եղել իմ գործողություններում։ Ես ՀՀԿ անդամ լինելով հանդերձ՝ իմ տեսակետներից ոչինչ չի փոխվել, ես ասել եմ այն, ինչ ասել եմ այն ժամանակ, ասում եմ հիմա այն, ինչ ասում եմ։ Ես իմ կարծիքը չեմ փոխել քաղաքականության հարցում, Ղարաբաղի հարցում։

Նա ընդգծել է, որ Սերժ Սարգսյանն իր մարտական ընկերն է եղել, ինքը եղել է ՀՀԿ փոխնախագահ, կուսակցության համագումարին պաշտպանել է ՀՀԿ–ին և չի թաքցնում դա։

Եկավ մի ժամանակ, որ մեր հայացքները չհամընկան, և ես պարզ ասել եմ՝ եթե նման թիմով գնանք ընտրության, ես չեմ մասնակցի, ու չեմ մասնակցել։ Արդյունքում՝ 3 տարի 3 ամիս, շնորհակալություն։

Թե ովքեր են մտնում «այդ թիմի» մեջ, Սասուն Միքայելյանը չի ցանկացել մանրամասնել՝ ասելով, թե դրա մասին շատ է խոսել։ Այդուհանդերձ, նա տվել է Ռազմիկ Զոհրաբյանի անունը, ով հիմա ՀՀԿ փոխնախագահն է։

Ասել եմ, օրինակ, Ռազմիկ Զոհրաբյան, որ իրան ալամ աշխարհի քաղբանտարկյալի տեղ էր դրել։

Լրագրողի՝ «Իսկ Լևոն Սարգսյա՞նը, ա՞յլք» հարցին ի պատասխան էլ ասել է.

Լևոն Սարգսյանն ո՞վ ա։ Դու Լևոն Սարգսյանի հետ խնդիր ունե՞ս։ Բա ինչի՞ ես այդ հարցը տալիս։ Եթե ուզում ես մեջբերես, Լևոն Սարգսյանի հետ պրոբլեմ չունեմ ես։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը