Աշխարհ

30.06.2021 17:41


«Մի ասեք` ինչ անենք». Լավրովը կատակել է Չավուշօղլուի հետ լուսանկարվելու ժամանակ

«Մի ասեք` ինչ անենք». Լավրովը կատակել է Չավուշօղլուի հետ լուսանկարվելու ժամանակ

Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը կատակել է, երբ լրագրողը Թուրքիայի արտգործնախարար Մևլութ Չավուշօղլուի հետ լուսանկարվելու ժամանակ խնդրանքով դիմել է նրան։ Տեղեկությունը հայտնում է ՌԻԱ Նովոստին։

Նախարարները կանգնել են իրենց երկրների դրոշների ֆոնին, և թուրք լրագրողներից մեկը Լավրովին խնդրել է հատակին գծված կարմիր նշանին կանգնել Ռուսաստանի դրոշը չփակելու համար:

«Դուք տեսնում եք այն, ինչ տեսնում եք։ Մի ասեք, թե ինչ անենք»,-պատասխանել է Լավրովը։

Պատվիրակության անդամներն ու լրագրողները ծիծաղել են, իսկ Չավուշօղլուն հավելել է, որ իրեն դուր եկավ ռուս նախարարի կատակը։

Հիշեցնենք, որ Ռուսաստանի ԱԳ նախարարը երեկ աշխատանքային այցով մեկնել է Անթալիա։ Այսօր նախատեսված են նրա բանակցությունները Թուրքիայի արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավար Մևլութ Չավուշօղլուի հետ։ Ռուսաստանի ԱԳՆ-ն Լավրովի այցից առաջ հայտնել էր, որ կողմերը մտադիր են քննարկել միջազգային և երկկողմ օրակարգի թեմաների լայն շրջանակ:

Աղբյուրը՝ armeniasputnik.am

Այս խորագրի վերջին նյութերը