Լրահոս

15.06.2011 16:05


ՀՀՇ Գյումրու կառույցում արշալույսները խաղաղ են

ՀՀՇ Գյումրու կառույցը, ըստ պատասխանատուների, այս ընթացքում զերծ է մնացել սեփական կուսակիցներին կորցնելուց, ինչը տեղի ունեցավ կենտրոնական կառույցում: Խնդրի հետ կապաված, ի պատասխան «7օր»–ի այն հարցի, թե արդյոք մի շարք առանցքային դեմքերի կողմից ՀՀՇ–ն լքելը դիտարկո՞ւմ է կուսակցության պառակտում, և այնտեղից հեռացածներին ինչ-որ մեկի, այսպես ասած, պրոյեկտը համարո՞ւմ է, թե՞ ոչ, Գյումրու ՀՀՇ խորհրդի նախագահ Մուրադ Գրիգորյանը հրաժարվել է սեփական կարծիքը հայտնել ու մեկնաբանություններ տալ։

–ՀՀՇ կենտրոնական կառույցը երեկ այդ խնդիրը պարզաբանող հայտարարություն է տարածել, որը մեր հավաքական տեսակետն է, և ես դրանից դուրս առանձին կարծիք չունեմ,-ասել է Մուրադ Գրիգորյանը:

Իսկ «7օր»–ի այն հարցին, թե արդյոք այս ընթացքում Գյումրիում ՀՀՇ-ի շարքերը լքողներ եղե՞լ են, Մուրադ Գրիգորյանը բացասական պատասխան է տվել և հավաստիացրել է, թե հակառակ գործընթացն է տեղի ունենում.

–«Գյումրիի ՀՀՇ-ի առումով կարող եմ ասել, որ կուսակացության շարքրեը  լքելու ոչ մի բանավոր, գրավոր դիմում չի եղել, նույնիսկ ակնարկ չի եղել այդ թեմայով: Դրա փոխարեն այս ընթացքում 20 երիտասարդներ (18-25 տարեկան) են մեզ դիմել կուսակցությանը անդամագրվելու համար: Մարզի մյուս կառույցներից էլ տեղյակ եմ, որ նմանատիպ գործընթացներ է տեղի ունենում,-նշել է Մուրադ Գրիգորյանը:

Տարօրինակն այն է, որ հատկապես այս շրջանում իր քաղաքական պասիվությամբ «փայլող» Շիրակի մարզում երիտասրդների կողմից քաղաքական կուսակցություններին անդամագրվելու վերաբերյալ նման տեղեկատվություն է տարծվում: Նշենք, որ մարզում կուսակցություններին երիտասրադները զանգվածորեն անդամագրվում են նախընտրական շրջանում, այն էլ՝ իշխանական կուսակցություններին:

Դերենիկ Մալխասյան

Գյումրի

Այս խորագրի վերջին նյութերը