Լրահոս

15.06.2011 15:42


Վարդան Այվազյանը՝ Ստեփան Սաֆարյանին. «Ոտքդ ոտքիդ վրա քցել, վրես գոռում ես»

Վարդան Այվազյանը՝ Ստեփան Սաֆարյանին. «Ոտքդ ոտքիդ վրա քցել, վրես գոռում ես»

Այսօր բանավիճել են ՀՀԿ–ական, ԱԺ տնտեսական հարցերի հանձնաժողովի նախագահ Վարդան Այվազյանը և «Ժառանգություն» խմբակցության ղեկավար Ստեփան Սաֆարյանը։

Վ. Այվազյանը հայտարարել է, որ արտահերթ ընտրություններ անցկացնելու ՀԱԿ–ի պահանջն անհեթեթություն է, քանի որ այդպիսով Սահմանադրությունը կխախտվի։ Անդրադառնալով իշխանության հետ երկխոսելու համար ՀԱԿ–ի կազմած պատվիրակությանը՝ ՀՀԿ–ական պատգամավորը նկատել է.

–Պատվիրակություններով միմյանց հետ բանակցում են թշնամիները, մինչդեռ ՀԱԿ-ը ոչ թե  Հանրապետական կուսակցության թշնամին է, այլ ընդամենը քաղաքական ընդդիմախոսը։

Ս. Սաֆարյանն էլ նշել է, թե ՀԱԿ-ի կողմից պատվիրակության ձևավորումը թատերականացված ներկայացում էր։

Ի դեպ, բանավեճի ընթացքում Ստեփան Սաֆարյանը մի շարք հարցերի կապակցությամբ չի համաձայնել Վարդան Այվազյանի հետ և պարբերաբար ընդհատել է նրան։ Ի պատասխան՝ ՀՀԿ–ական պատգամավորը հայտարարել է.

–Թույլ կտա՞ս ավարտեմ: Ոտքդ ոտքիդ վրա քցել, վրես գոռում ես։

Ինչ վերաբերում է ՀՀՇ նախկին փոխնախագահ Խաչատուր Քոքոբելյանի հիմնադրած «Ազատ դեմոկրատներ» կուսակցությանը, Վ. Այվազյանը նոր կուսակցության ստեղծումը դրական է գնահատել:

–Համենայնդեպս, այդ մարդիկ ազատ են իրենց որոշումների մեջ: Շատ նորմալ, դրական, բնական երևույթ է,–ասել է նա:

Ս. Սաֆարյանն էլ «Ազատ դեմոկրատներ» կուսակցության ձևավորումը համարել է ՀԱԿ-ի պառակտում, քանի որ վերջինները ՀՀՇ-ից են դուրս գալիս:

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը