«Նվեր Հայաստանից»․ Քիմ Քարդաշյանն այցելել է Վատիկան և շրջել Fendi նորաձևության տանը (լուսանկար)
Keeping Up With the Kardashians իրապատում շոուի ամերիկահայ աստղ Քիմ Քարդաշյանը շարունակում է իր հանգիստ վայելել Հռոմում, հայտնում է բրիտանական Daily Mail պարբերականը և հավելում, որ նրան նկատել են Fendi նորաձևության տուն այցելելիս։ Պարբերականը նշել է, որ մինչ այդ աստղը հայտնի մոդել Քեյթ Մոսի հետ այցելել է Վատիկան՝ արհամարհելով խիստ դրեսկոդի կանոնը։
40-ամյա հեռուստաաստղը պապարացիների կողմից արված լուսանկարներում կրում է սև նեղ զգեստ և սև բարձրակրունկ սանդալներ՝ դրանք համադրելով գինեգույն ժակետի և արևային գլխարկի հետ։ Հեռուստաաստղն իր տեսքն ամբողջացրել է արևային ակնոցով։ Նորաձևության տուն այցելելիս նրան դիմավորել է ապրանքանիշի ներկայացուցիչը, որի հետ գրկախառնվելու պահը պապարացիների աչքից չի վրիպել։
SKIMS, KKW Fragrance և KKW Beauty ապրանքանիշերի հիմնադիրն ու սեփականատերը իր ինստագրամյան էջում ցուցադրել է Fendi նորաձևության տան կողմից ստացած նվերները։ Նորաձևության տուն կատարած այցից հետո հեռուստաաստղը ճաշել է Dal Bolognese Roma ռեստորանում։
Քիմ Քարդաշյանն իր այցելություններից հրապարակել է լուսանկարներ, որոնցից առանձնացրել է Հայ ուղղափառ եկեղեցու պատրիարք Եղիշե Տերտերյանին պատկանած ոսկյա պանակեն, որի լուսանկարը հրապարակելով գրել է․ «Նվեր Հայաստանից»։ Պարբերականի պնդմամբ՝ հեռուստաաստղն արհամարել է Վատիկանի խիստ դրեսկոդի կանոնը, որի համաձայն` հագուստը պետք է ծածկի ծնկներն ու ուսերը, պետք է լինի առանց բացվածքների և զուսպ։

Աղբյուրը՝ tert.am