Եվրախորհրդարան. «Ղարաբաղյան հակամարտության պատճառով Հայաստանը հայտնվել է մեկուսացման մեջ»
Եվրախորհրդարանի միջազգային հարցերով հանձնաժողովն այսօր ԵԱՀԿ Մինսկի խմբի մասնակցությամբ Լեռնային Ղարաբաղի վերաբերյալ լսումներ է անցկացնում։
Ինչպես հաղորդում է Եվրախորհրդարանի մամլո ծառայությունը, լսումներն անցկացվում են հակամարտության տարածաշրջան Եվրախորհրդարանի ղեկավար Եժի Բուզեկի կատարած այցը եզրափակելու առիթով։
–Միջազգային միջնրոդները` ի դեմս ԵԱՀԿ Մինսկի խմբի, դեռ տարածաշրջանում չեն հասել կայուն խաղաղության,–ասված է Եվրախորհրդարանի տարածած հաղորդագրության մեջ։
Հաղորդագրության մեջ նաև նշվում է, թե Ղարղաբաղյան հակամարտության պատճառով Հայաստանը հայտնվել է դիվանագիտական մեկուսացման և Ռուսաստանից կախման մեջ։
–Թուրքիայի հետ սահամանները փակվելուց հետո Հայաստանը ցամաքային տարնսպորտային կապ ունի միայն Իրանի և Վարսատնի հետ։ Կասպից ծովից Թուրքիա խողովակաշարը կառուցվել է Վարստանով, այլ ոչ թե Հայաստանով, բացի դա, Թուրքիան և Ադրբեջանը կապող կառուցվող երկաթուղին ևս Հայաստանը շրջանցում է,–ասված է հաղորդագրության մեջ։