Սասուն Միքայելյան. «Իշխանական թևի՝ առաջին դեմքի տեսակետը պարզ կլինի մինչև շաբաթվա վերջը»
–Ես կողմնակից եմ երկխոսությանը։ Երկխոսությունից էլ ինչ–որ արդյունքի չեմ սպասում, բայց ողջունում եմ,–լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասել է քաղբանտարկյալ, ԱԺ նախկին պատգամավոր, ՀԱԿ անդամ Սասուն Միքայելյանը։
Նա նշել է, որ մինչև շաբաթվա վերջը հավանաբար պարզ կլինի իշխանական թևի՝ առաջին դեմքի տեսակետը։
Ինչ վերաբերում է Սերժ Սարգսյանի պատասխանին սպասելուն, նա ընդգծել է, թե ինքը ոչ մի բանի չի սպասում։ Այդուհանդերձ նա կարծում է, որ Սերժ Սարգսյանը կպատասխանի, բայց ոչ դրական։
–Սերժ Սարգսյանն անպայման կպատասխանի, բայց ես դրական արդյունք չեմ տեսնում,–նշել է նա։
Երկխոսության դռները, նրա խոսքերով, պետք է բացվեն.
–Այդ դռները պետք է հանվեն–քցվեն, վարագույրներ կախվեն, ազատ մտնենք–դուրս գանք ու երկխոսենք։
Խորհրդարանական հերթական ընտրություններին Սասուն Միքայելյանը, շատ հնարավոր է, մասնակցի.
–Ինչի՞ պետք ա չմասնակցեմ։ Ես մինչև հիմա էլ պատգամավոր եմ։ Միայն մեծամասնականով կառաջադրվեմ։ Գերադասում եմ արտահերթը։

7or.am