Լրահոս

30.06.2021 12:41


Հրազդանի կիրճում «Մերսեդեսը» դուրս է եկել ճանապարհից և 4 մետր սահել ձորը

Հրազդանի կիրճում «Մերսեդեսը» դուրս է եկել ճանապարհից և 4 մետր սահել ձորը

Հունիսի 29-ին, ժամը 21։42-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևանի Հրազդանի կիրճում ավտմեքենան ընկել է Հրազդան գետը։

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ և փրկարարական ուժերի վարչության հատուկ նշանակության փրկարարական աշխատանքների իրականացման կենտրոնի փրկարարական խումբը:

Պարզվել է, որ «Mercedes C» մակնիշի ավտոմեքենան (վարորդ՝ Հ․ Կ․, ծնված 1997 թ․) դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և մոտ 4 մ սահել դեպի ձորակը․ տուժածներ չկան:

Փրկարարներն ավտոմեքենան դուրս են բերել ճանապարհի երթևեկելի հատված։

Այս խորագրի վերջին նյութերը