Լրահոս

15.06.2011 15:21


Սիրիան Թուրքիա փախած իր քաղաքացիներին կոչ է անում վերադառնալ հայրենիք

Սիրիան Թուրքիա փախած իր քաղաքացիներին կոչ է անում վերադառնալ հայրենիք

Սիրիայի պաշտոնյաների խոսքերով՝ Ջիզր էշ–Շուգուր քաղաքը, որտեղից նախագահ Բաշար Ասադի եղբոր հրամանատարությամբ գործող բանակի գրոհի պատճառով սկսվեց քաղաքացիների փախուստը, վերադառնում է բնականոն կյանքի։

Քաղաքի ղեկավարությունը Կարմիր խաչին և Կիսալուսնին է դիմել խնդրանքով՝ համակարգել և նպաստել մոտ ութ հազար փախստականների վերադարձը։ Փախստականների հոսքը դեպի Թուրքիա սկսվել է այն բանից հետո, երբ Սիրիայի իշխանությունները տանկեր և զորք ուղարկեցին Ջիզր էշ–Շուգուր քաղաք, որտեղ, ինչպես հաղորդում են իշխանությունները, շաբաթվա վերջին գրոհայինների կողմից սպանվել է անվտանգության 120 աշխատակից։

Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ Թուրքիան պատրաստվում է արգելագոտի ստեղծել սիրիացի փախստականներին տեղավորելու համար։

Զինվորականների խոսքերով՝  զինվորները այժմ էլ շարունակում են հետապնդել գրոհայիններին։

Այս խորագրի վերջին նյութերը