Կոլումբիայում ցուցարարները քարերով հարձակվել են տրանսպորտի նախարարի մեքենայի վրա
Կոլումբիայի մայրաքաղաք Բոգոտայում մի խումբ ցուցարարներ հարձակվել են երկրի տրանսպորտի նախարար Անխելա Մարիա Օրոսկոյիմեքենայի վրա՝ մայրաքաղաքային մետրոպոլիտենի երկրորդ գծի բացման արարողությունից հետո, հայտնում է «ՌԻԱ Նովոստի» լրատվական գործակալությունը՝ հղում տալով Տրանսպորտի նախարարության տարածած հայտարարությանը։
«Հակառակ նրան, որ ես լավ եմ, ինձ համար ցավալի է տեսնել, որ ոմանք վանդալիզմը, շրջափակումներն ու ավերածություններն արդարացնում են բողոքի ցույցերով։ Ինստիտուտների վրա հարձակումը վնասում է ժողովրդավարությանը, այս տեսակի վանդալիզմն ազդում է բոլոր քաղաքացիների վրա ... Ես կշարունակեմ աշխատել կոլումբացիների և այս երկրի համար՝ պահպանելով բոլոր քաղաքացիների կյանքերը միավորելու իմ հանձնառությունը»,-ասել է Անխելա Մարիա Օրոսկոն։
Մետրոպոլիտենի 2-րդ գծի բացման արարողությանը մասնակցել են նաև Կոլումբիայի նախագահ Իվան Դուկեն և քաղաքապետ Կլաուդիա Լոպեսը։ Միջոցառումից հետո մի խումբ ցուցարարներ քարեր են նետել տրանսպորտի նախարարին տեղափոխող մեքենայի ուղղությամբ։ Միջադեպի հետևանքով տուժածներ չկան։
Լրատվական գործակալությունը հիշեցրել է, որ անցյալ շաբաթ հարձակման էին ենթարկվել Կոլումբիայի նախագահը, պաշտպանության նախարարն ու ներքին գործերի նախարարը, սակայն ուղղաթիռի վրա բացված կրակից ոչ ոք չէր տուժել։
Կոլումբիայում կառավարության վարած սոցիալական և տնտեսական քաղաքականության դեմ ցույցերը շարունակվում են արդեն 3 ամիս, որոնց ընթացքում բազմաթիվ մարդիկ են վիրավորվել և, ըստ պաշտոնական տվյալների, զոհվել է 25 մարդ։ Իրավապաշտպանները, սակայն, նշում են ավելի քան 80 զոհի մասին։
Կոլումբիայում ցուցարարները քարերով հարձակվել են տրանսպորտի նախարարի մեքենայի վրա
Կոլումբիայի մայրաքաղաք Բոգոտայում մի խումբ ցուցարարներ հարձակվել են երկրի տրանսպորտի նախարար Անխելա Մարիա Օրոսկոյի մեքենայի վրա՝ մայրաքաղաքային մետրոպոլիտենի երկրորդ գծի բացման արարողությունից հետո, հայտնում է «ՌԻԱ Նովոստի» լրատվական գործակալությունը՝ հղում տալով Տրանսպորտի նախարարության տարածած հայտարարությանը։
«Հակառակ նրան, որ ես լավ եմ, ինձ համար ցավալի է տեսնել, որ ոմանք վանդալիզմը, շրջափակումներն ու ավերածություններն արդարացնում են բողոքի ցույցերով։ Ինստիտուտների վրա հարձակումը վնասում է ժողովրդավարությանը, այս տեսակի վանդալիզմն ազդում է բոլոր քաղաքացիների վրա ... Ես կշարունակեմ աշխատել կոլումբացիների և այս երկրի համար՝ պահպանելով բոլոր քաղաքացիների կյանքերը միավորելու իմ հանձնառությունը»,-ասել է Անխելա Մարիա Օրոսկոն։
Մետրոպոլիտենի 2-րդ գծի բացման արարողությանը մասնակցել են նաև Կոլումբիայի նախագահ Իվան Դուկեն և քաղաքապետ Կլաուդիա Լոպեսը։ Միջոցառումից հետո մի խումբ ցուցարարներ քարեր են նետել տրանսպորտի նախարարին տեղափոխող մեքենայի ուղղությամբ։ Միջադեպի հետևանքով տուժածներ չկան։
Լրատվական գործակալությունը հիշեցրել է, որ անցյալ շաբաթ հարձակման էին ենթարկվել Կոլումբիայի նախագահը, պաշտպանության նախարարն ու ներքին գործերի նախարարը, սակայն ուղղաթիռի վրա բացված կրակից ոչ ոք չէր տուժել։
Կոլումբիայում կառավարության վարած սոցիալական և տնտեսական քաղաքականության դեմ ցույցերը շարունակվում են արդեն 3 ամիս, որոնց ընթացքում բազմաթիվ մարդիկ են վիրավորվել և, ըստ պաշտոնական տվյալների, զոհվել է 25 մարդ։ Իրավապաշտպանները, սակայն, նշում են ավելի քան 80 զոհի մասին։
Աղբյուրը՝ tert.am